Aravot.am-տեղեկություններով ձերբակալել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին՝ մարդ առևանգելու կասկածանքով: Մեր այս տեղեկությունը հաստատեցին թե՛ ոստիկանությունում, թե՛ դատախազությունում:
Մեզ հասած տեղեկություններով, Ռուդիկ Սարգսյանը առևանգել ու ծեծել է Սպիտակ քաղաքում բնակվող, սակայն Սարգսյանների՝ Գյումրիի մուտքի մոտ գտնվող գազալցակայանում աշխատող Արթուրին, որը մոտ 30 տարեկան է: Վերջինս, աշխատելով գազալցակայանում՝ թողել ու հեռացել է:
Ռուդիկ Սարգսյանն էլ, գտնելով նրան, պահել է իր մոտ ու մի լավ դաս տվել: Տուժողը ոստիկանություն հայտարարություն է տվել, որ իրեն ծեծել են: Ռուդիկ Սարգսյանը իր հերթին ոստիկանությանը պատճառաբանել է, թե սպիտակցի այդ երիտասարդը օգտագործելով իրենց ընտանիքին պատկանող մեքենաները, փչացրել է, խփել ու պարտքերի տակ է գցել իրենց: Վաղը դատարանը կորոշի վերջինս խափանման միջոցը հարցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ