Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ Գագիկ Ծառուկյանի նմանությունը` իշխանության աչքերով

Ապրիլ 07,2015 19:03

«Իշխանությունը, հանձինս Սերժ Սարգսյանի, նստած է վառոդի տակառի վրա»,-Aravot.am-ի հետ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն` անդրադառնալով Հիմնախնդիր Խորհրդարանի գրասենյակներում կատարված խուզարկություններին եւ որոշ անդամների ձերբակալություններին: Հիշեցնենք, որ այսօր Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների   շուրջ 2 տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ եւ  ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:

Ձերբակալված են Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը եւ Պավլիկ Մանուկյանը. այս մասին լրատվամիջոցներին է հայտնել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:

«Չտեսնելու տալ, որ ապրիլի 7-ի առավոտյան Հայաստանի հանրապետությունում իշխանությունն իրականացրեց «բեսպրեդել», բացարձակապես ապօրինություն, անհնար է: Որեւէ իրավական հիմքեր չունենալով, այլ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քաղաքական հրահանգ կատարելով, իշխանությունը անցկացրեց ապօրինի խուզարկություններ Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում եւ նաեւ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակներում, առանց իրավական հիմնավորման բերման ենթարկեց եւ հիմա էլ շարունակում է ապօրինությունները ձերբակալությունների ձեւով»,-մեզ հետ զրույցում նկատեց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքերով` Հիմնադիր խորհրդարանի կարծիքների հետ համաձայն են մարդիկ, թե` ոչ, այլ է, բայց Հիմնադիր խորհրդարանը բացարձակապես որեւէ ապօրինի գործողություն չի կատարել:

Նշենք, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Aravot.am-ի այն հարցին` արդյոք Հիմնադիր խորհրդարանն իսկապե՞ս վտանգ էր ներկայացնում, որ իշխանությունները նման քայլի դիմեցին, պարոն Սաքունցն ասաց. «Ճիշտն ասած, չեմ էլ ուզում կապել այս գործողությունները ապրիլի 24-ի հետ, որովհետեւ սրանից առաջ փետրվարի 12-էր, երբ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ ընդամենը 1 հայտարարություն թույլ տվեց` իշխանությունների հրաժարականի պահանջ, այդ թվում` արտահերթ ընտրություններ` ՀՀ նախագահի եւ Ազգային Ժողովի: Եվ դա բավարար էր, որպեսզի իշխանությունը հաշվեհարդար տեսնի Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նա բնականաբար պետք է լռեր, եւ դա մենք գիտեինք: Բայց խնդիրը հետեւյալն է` բոլորը պետք է լավ հասկանան, որպեսզի ավելորդ մանիպուլյացիաների զոհ չդառնան, իշխանությունը, հանձինս Սերժ Սարգսյանի, ինքը առավել քան որեւէ մեկը, լավ գիտակցում է, որ ինքը նստած է վառոդի տակառի վրա: Այս վառոդի տակառն այնքան պայթունավտանգ է, դա տակառիկ չէ, տակառ է, ամբողջ Հայաստանի հանրապետությունը դա վառոդի տակառ է` սոցիալական, տնտեսական, իրավական, անապահովվածության մակարդակն հասել է այն աստիճանի, հետո նաեւ անվտանգության համակարգը, նկատի ունեմ սահմանային լարվածությունը, որ ցանկացած մի լուցկու հատիկ, որ վառվի կարող է պայթեցնել այն:

Ինքը շատ լավ գիտի, թե ինչպիսին է իրավավիճակը, եւ տարբեր պրոպագանդիստական ուղեղները լվանալն, այդ թվում լրատվական միջոցներով, այդ իրավիճակը նենգափոխել եւ ներկայացնել այնպես, որ իբր կան խնդիրներ, բայց դրանց լուծման ուղղությամբ քայլեր են կատարում եւ այլն, սա նշանակում է ճշմարիտ պատկերը չվերարտադրել: Եվ սրան լծված բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք մեղադրում են Հիմնադիր խորհրդարանին, որը կարող էր այդ լուցկու հատիկի դերը կատարել, դրանք ուրեմն, ծառայում են ռեժիմի իշխանության շարունակությանը, որովհետեւ վախենում էին պատասխանատվություն վերցնելուց, որովհետեւ այդ վառոդի տակառից պայթելու է ոչ թե Հայաստանի հանրապետությունը, պայթելու է իշխանությունը, եւ նրան սպասարկողները, նրանք են վերանալու»:

Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք այս վերջին դեպքերից հետո հանրային ընդվզում, բողոքի ալիք կբարձրանա՞, թե հանրությունն անտարբեր կմնա, պարոն Սաքունցն ասաց. «Այդ հարցին, ցավոք սրտի, որեւիցե պատասխան չունեմ, բայց, որ անհետեւանք չի մնա, միանշանակ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Արդեն հայտարարել ենք, որ փողոց ենք դուրս գալու այս տարվա ապրիլի 24-ին:
    Սակայն մինչ այդ ռեժիմին ճնշելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից:
    Բոլորս դեպի անհնազանդության,մենք ենք մեր երկրի տերը:
    ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ,ԿՈՉ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ
    Ո՛վ հայ ժողովուրդ, դուրս ե՛կ այս դարավոր թմբիրից, կազմակերպի՛ր քո որդիների հավաքական ուժը: Վերականգնի՛ր քո կորցրած դերն ու արդարությունը և հաստատիր քո անկախ պետականությունը, այն պետք է ոչ միայն քեզ՝ այլ նաև ողջ աշխարհին: Այլևս դու չես կարող գոյատևել այս ստրկական և կամակատար վիճակում: Այն արժեքները, որոնցով պարտադրված դու կենցաղավարում ես, քեզ տանելու են կործանման: Ուստի ժամն է վերադառնալու քո իրական կերպարին, քո ստեղծած մշակութային բարձրորակ չափորոշիչներին: Այդժամ այս չարքաշ գոյատևման փոխարեն, դու կհարատևես՝ իրականացնելով քո լուսավոր առաքելությունը: Բոլոր բոլորին՝ հանճարներին և մեծամիտներին, ազգափրկիչներին և ազգակործաներին, իրենց աշխարհում միակը համարողներին և պարզապես անտարբեր ապրողներին, տաքուկ անկյուններում թաքնված փսփսացողներին և վերջապես ազգից գարշողներին ու նրանից վախեցողներին՝ այլևս ժամանակն է սթափվելու: Ինչքա՞ն կարող ենք մենք սին հույսերով ապրել և կամ անընդհատ փակուղիներով ընթանալ:

    Բոլոր հույսերը սպառվել են և փակուղիներն առավել ևս խցանվել: Այսպես քո բոլոր հարստությունները մսխվում են և աննպատակ վատնվում: Ի՞նչ օգուտ քեզ այդ անիմաստ նվիրատվություններից և զանազան ներդրումային ծրագրերից, երբ դրանից միայն քո պարտքերն են շատանում և քեզ կեղեքողների գանձանակը լցվում: Նայիր վերջին դարերի քո անցած ուղուն սթափ աչքերով: Ի՞նչ է մնացել քո հզոր հարստությունից ու քո հարուստ տոհմերից, սկսած Հնդկաստանի հարուստ համայնքներից՝ վերջացրած աշխարհի բոլոր ծագերից, ինչպես նաև քո ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ: Շատ տեղերում հիշատակությունն անգամ դժվար է գտնել, նրանց սերունդներն այլևս չկան: Այդպես և կլինի քեզ հետ քանի դեռ դու չես ստեղծել քո պաշտպանության գործիքը՝ քո Պետությունը, այսինքն՝ քո ինքնության պահպանման և վերարտադրման արժեհամակարգը: Բնականաբար այն չի կարող լինել այս խառնաշփոթի և ճգնաժամի մեջ, այն դուրս է այս իզմերի և անընդհատ ճամարտակվող քաղաքական ներկա եզրույթներից: Հիշի՛ր աշխարհին տված քո հանճարեղ իմաստասերի խոսքերը, որ քաղակականությունը գործնական արվեստ է, իսկ դու մոռացել ես նրա տեսական մասը՝ գաղափարախոսությունը: Չէ՞ որ այժմյան քո քաղաքականության հիմքերը մշակում են օտարները: Այսինքն, դու առաջնորդվում ես օտարի գաղափարախոսությամբ ուստի և քեզ առաջնորդում են: Դուրս ե՛կ այս երկակի ստանդարտների վիճակից, բոլոր երկչափանի տիրույթներում դու ելք չունես, դուրս ե՛կ այդ հարթության տափակություններից: Վերադարձի՛ր քեզ հարազատ եռաչափ համակարգին՝ (նյութական, մտավոր և հոգևոր առանցքների համադրմամբ ու ներդաշնակորեն համակարգված գիտելիքներին) այնտեղ դու վստահ ու զորեղ կլինես:

    Երբ դու նյութական դաշտում որպես հիմք կունենաս քո Սրբազան Հայրենիքը, մտավոր դաշտում որպես պատվար քո Նախնյանց գիտելիքները և վերջապես հոգևոր դաշտում որպես զորության աղբյուր քո Սրբազան Օրենքները, միայն այդժամ դու կարող ես կազմակերպել ու գործադրել քո հավաքական ուժը՝ ի պաշտպանություն քո լինելիության և ի նպաստ աշխարհի խաղաղ ու ներդաշնակ զարգացման:

    Հետևաբար, հրամայական անհրաժեշտություն է դուրս գալ ու դադարեցնել բոլոր անիմաստ գործառույթները՝ միավորելով բոլոր ուժերը ստեղծենք մեր Պետությունը: Պետություն հայկական արժեհամակարգում նշանակում է ամեն մի քաղաքացու գիտակցված ձայնի ազատություն և նրա արդար կիրառում, նաև այդ ձայնին ամրագրված անխափանելի և հավասար իրավունք դրսևորվելու հանրային կյանքում և օրենսդրական դաշտում: Եվ գլխավորը անօտարելի իրավունք օրինականորեն իրեն պատկանող եռաշերտ հարստության և նրանցից ստացված բարիքների վրա:

    Հաջորդը՝ հայոց հավաքական ուժի և նրա կիրառման, ինչպես նաև պետության կայացման եռաչափ ուղու մասին:
    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

  2. Թրավիս says:

    ես մի իսկական եւ հեշտ հարցում ունեմ՝ ապստամբությունը, ըստ Հայաստանի Հանրապետության Օրենքի, քրեական արարք չի՞… որովհետեւ այդպես է, հաստատ՝ աշխարհի որեւէ այլ երկրում… իսկ այս խմբակի նպատակը, տառացիորեն եւ բացայայտորեն, եւ բացառապես, ապստամբություն է… անոր ծրագրած եւ յայտարարած ակցիան կը միտի միայն մի բան իրականացնելու՝ ապստամբություն… լրջորեն եմ հարց տալիս, ի՞նչ է ասում ՀՀ Օրենքը այս մասին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930