Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ տիկնայք դատի կտան իրենց անպատվողներին. «Հրապարակ»

Ապրիլ 07,2015 12:01

Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ՀԷԿ-երի Նաիրա Նահապետյանն անդրադառնալով ներողություն խնդրելու իրենց ուղղված պահանջին, հայտարարեց. «Թող ներողություն խնդրեն նրանք, ովքեր անպարկեշտ խոսքեր են ասել 4 հազար կնոջ հասցեին, զինվորներ ունեցող մայրերի հասցեին, բոլորը պատասխան են տալու իրենց արտահայտությունների համար»։

Իսկ ինչո՞ւ էին այդքան ուրախ հուշահամալիրում։ Տիկինը պարզաբանեց. «Այդ լուսանկարներն արված են կազմակերպչական աշխատանքների փուլում, որը տեւել է ուղիղ մեկուկես ժամ, երբ բաժանում էինք ծաղիկները, անմոռուկները։Աննախադեպ քանակով եկել էին, մենք 3 հազար էինք պատկերացնում, բայց 4 հազարի էր հասել։ Շատերը միմյանց վաղուց չէին տեսել ու տեսնելուն պես ողջագուրվում էին, ժպտում։ Բայց հուշահամալիրի մոտ չի եղել ժպիտ կամ ուրախություն։ …

Եթե իմանայինք, որ այսպիսի այլանդակ քոմենթներ կգնային, մենք կմտածեինք, որ թուրք լրագրողների դեմ ենք կանգնել, ու բոլորին կզգուշացնեինք, որ այդ կազմակերպչական գործընթացն ավելի մեղմ ու զուսպ անեինք։ Ամենածանրագույն միջոցառումների ժամանակ, երբ նույնիսկ դիակ է դրված, մարդիկ իրար տեսնելիս էլի ժպտում են, ես չեմ հիշում մի թաղում, որ տնից մինչեւ հուղարկավորություն բոլորը գնան դեմքի նույն արտահայտությամբ։

Էն բառերը, որ կարդացինք մեր հասցեին, դա ուղղակի անուղեղ մարդ կարող էր գրել, ես չէի տեսել հայ տղամարդկանց կողմից, որ կարող են իրենց հայրենակիցներին նման այլանդակ բառերով բնութագրել,- վրդովվեց Նահապետյանն ու շարունակեց։- Իսկ ինչո՞ւ չեն դրել այն վիդեոներն ու լուսանկարները, երբ նույնիսկ ձայն չկար ու ոչ մի ժպիտ։ Չեմ կարծում, որ մեզ վիրավորողներն այդքան խելացի են, որ մեզ խելք պիտի սովորեցնեն, ես ուզում եմ ասեմ՝ այն մարդիկ, ովքեր որ անձնական վիրավորանքներ են հասցրել հանրապետական կանանց, մայրերին, նրանք պատասխան են տալու։ Նրանց թվում կային կանայք, ովքեր զինվորներ են տվել բանակին, նրանք բժիշկներ ու ուսուցիչներ էին, մենք կհավաքվենք ու նրանց դատի կտանք, պետք է պատասխան տան իրենց անպարկեշտ բառերի համար»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930