«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն այսօր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ Զատիկին, նվիրված ժողովրդական տոնախմբություն էր կազմակերպել Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանում: Տոնախմբությանը մասնակցում էին նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ղեկավար Արմեն Երիցյանը, ծնունդով ապարանցի եւ ոչ ապարանցի ՀՀԿ-ական պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, տոնախմբությանն իր ներկայության առիթով Aravot.am-ի զարմանքին պատասխանոց օրվա խորհրդով. «Քրիստոս հարեավ ի մեռելոց: Հայի օջախ է, հայի հաց, ապարանցիների կենացը»: Ժողովրդական տոնախմբությունը սկսվեց հոգեւոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ: Անդաստանի արարողության ժամանակ օրհնվեց հայրենի հողը, որպեսզի տարին բերի ու բարի լինի հողի զավակների համար: Արարողությանը հաջորդեց ձվակռվության ավանդույթը: Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այդ խաղում շատ հաջողակ էր, բոլորին հաղթում էր: Aravot.am-ի հումորին`բոլորը հատուկ ե՞ն Ձեզ պարտվում, պարոն Հովսեփյանն էլ հումորով հակադարձեց. «Հա հատուկ իրենց թույլ ձուն բերում են, որ պարտվեն»:
Տոնախմբությունը զուգորդվեց երգ ու պարով, կերուխումով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Այս հավկիթները ներկողների արյունը կանա՞չ է, թե՞ նարնջագույն: