Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը շարունակում է Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղից վերեւ էքսկավատորով նոր բլինդաժների փորման աշխատանքները:
Այդ աշխատանքները կատարվում են՝ նպատակ ունենալով սահմանագոտում նոր հենակետեր կառուցելու: Հավելենք, որ հայ սահմանապահներն այդ աշխատանքներին չեն խոչընդոտում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ