Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը` Տեր-Պետրոսյանի ուղերձի մասին

Մարտ 24,2015 23:00
David Shahnazaryan

«Առավոտ»-ի խնդրանքով անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի» նախագծին Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ ցավոք, այն ներկայումս չի կարող դառնալ պաշտոնական տեսակետ, քանի որ անդամակցելով ԵՏՄ-ին, մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը զիջել ենք ՌԴ-ին, եւ այդ քաղաքականությանը ՀՀ իշխանություններից առավել հավատարիմ ու անմնացորդ ջատագովներ են նաեւ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում ՀԱԿ-ը, եւ բնական է արդյունքը՝ շեղում դեպի «պահանջատիրություն»:

«Առաջին նախագահի նախագիծը հիմնվում է ՀՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության այն հայեցակարգի վրա, որով առաջնորդվում էին ՀՀ առաջին իշխանությունները, ինչի արդյունք էին արցախյան պատերազմում ռազմական ու դիվանագիտական բոլոր ձեռքբերումները: Համաձայն եմ առաջին նախագահի ուղերձի նախագծի դրույթներին: Մեկ նկատառում միայն՝  ԼՂ ապագա կարգավիճակի սահմանման նպատակով հանրաքվեի անցկացման ուղերձի նախագծի 13-րդ կետում նշված դրույթներից մեկի առնչությամբ ունեմ այլ տեսակետ», նշեց Շահնազարյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք առաջիկայում` «Առավոտ» օրաթերթում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031