Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը`ԲՀԿ-ի ընդդիմություն լինելու մասին. «Հռչակագրով չի որոշվում»

Մարտ 23,2015 15:18

«Եկեք հաստակ արձանագրենք, որ մի բան է ֆրազալոգիան, մի բան` իրական բովանդակությունը: Հռչակագրերը չեն որոշում ընդդիմություն լինել կամ չլինելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով հարցին`խորհրդարանի այսօրվա նիստում ԲՀԿ-ն իրեն հռչակեց ընդդիմություն. հնարավորություն տեսնո՞ւմ եք առաջիկայում եռյակի ձևաչափի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», վերագործարկման համար:

«Օրինակ, նույն ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չէր հռչակում, բայց վերջին տարվա մեջ ինքը լրիվ ընդդիմադիր էր եւ շատ մեծ գործ արեց`ընդդիմադիր գործն առաջ տանելու համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` հնարավոր համագործակցությունների առումով էլ հավելելով. «Լինենք ռեալիստ. ԲՀԿ-ն այսօր եւ ԲՀԿ-ն երկու-երեք ամիս առաջ, դրանք շատ տարբեր քաղաքական ուժեր են`անհամեմատելի`ռեսուրսների առումով, անհամեմատելի` վճռականության առումով: Բայց, ես չեմ կարծում, որ համագործակցելու մասին պետք չէ մտածել: Ավելին, ի վերջո, եկեք չմոռանանք, որ եռյակի միասնականության եւ միասնական օրակարգի առանցքային պահանջներ գոյություն ունեին: Օրինակի համար, Սահմանադրության դեմ այս ոտնձգության եւ Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրման ծրագրի մերժումը: Եռյակը ձեւավորվեց հիմնականում այդ օրակարգի հիման վրա: Հետո, արդեն նաեւ եռյակինը դարձավ արտահերթ նախագահական ընտրություններով իշխանափոխություն պարտադրելը»:

Եթե այս դիրքորոշումները պահպանվում են, ՀԱԿ-ը համագործակցության համար որեւէ խնդիր չի տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի այլ մանրամասները` վաղվա «Առավոտի» տպագիր տարբերակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031