«Նման արտահայտությունները սազական չեն իրեն քաղաքական գործիչ համարող անձի համար: Նա ավելի շատ սկսում է նմանվել այն մականվանը, որը վաստակել է բանտային տարիներին եւ որը շատ հայտնի է ժողովրդի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը` հակադարձելով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին:
Հիշեցնենք, այսօր մամուլի ասուլիսում խոսելով ԲՀԿ-ի մասին, վերջինս ասել էր. «Երբ լսում էի դրանց նոր ղեկավարի հայտարարությունը, կարծես կլոունի տեսնեի, իր բառերով ասած: Կարծես կլոունադայի մասնակից լինեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասեց՝ այսպես պետք է անեք, իրենք էլ արեցին: Այդ տեսակ ընդդիմություն կլինի՞»:
«Չմոռանանք, որ խոսում է մի մարդ, ով ռետինե գնդակով վիրավորված ձեռքի բազարն էր անում իշխանությունների հետ, իսկ այսօր խորը քաղաքական դատողություններ է անում»,- շարունակեց մեր զրուցակիցը:
ԱԻՄ առաջնորդը նաեւ նկատել էր, որ ԲՀԿ-ն գուցե լավ բան է, բայց կուսակցություն չէ: «ԲՀԿ այնքանով է կուսակցություն, որ քանդում-քանդում են, մինչեւ հիմա չեն կարողանում քանդել»,-հակադարձեց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ