Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Այ բալիկ ջան, ո՞ւր ես փախնում, մի հատ Հայրիկյանին հարցրու, քեզ կասի ինչ անես»

Մարտ 10,2015 13:40

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նմանները խոսում են Կարսի պայմանագրի մասին՝ հիշատակելով, որ մենք հերոսաբար չընդառաջեցինք այն մարդկանց, ովքեր խոսում էին Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մարդը վատ բան է անում, հետո էլ հպարտանում է: Ստրկամիտ բան է անում, հետո ասում՝ տեսեք, ես որքան իրատես էի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Ցանկացած պոռնիկ, որ կանգնած է Երեւանյան լճի մոտ, շատ իրատես է, բայց մեզ այդ տեսակ իրատեսություն պետք չէ, մեզ պետք է ճշմարտասիրություն, ազատասիրություն»:

Ըստ նրա, այնպիսի անթույլատրելի հայտարարություններ, ինչպիսիք իրեն թույլ է տվել առաջին նախագահը, անթույլատրելի է նույնիսկ փողոցում կանգնած, ուսում չստացած անձի համար, ուր մնաց պետական բարձր պաշտոն զբաղեցրածին:

Խոսելով 1921-ի մարտի 16-ի պայմանագրի մասին՝ նա ասաց. «Բոլոր նրանք, ովքեր կխոսեն Ցեղասպանության մասին եւ չեն հիշատակի մոսկովյան մարտի 16-ի պայմանագիրը, որն առ այսօր գործում է եւ դրանով Մոսկվան պարտավորվում է ճնշել բոլոր հայերին, որոնք կխոսեն Թուրքիայի դեմ, որեւէ բառ կասեն, նա իր տեղում չէ: Մեղմ եմ ասում: Աշխարհում շատ քիչ է եղել, երբ երկու պետություն որոշում են երրորդ պետության ճակատագիրը»:

Aravot.am-ը Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ իրենք ունեն արտոնված հանրահավաքների շարք, որոնք այսպես ասած նվիրում է ձեզ եւ այլ ընդդիմադիրներին: Պատրաստվո՞ւմ եք օգտվել այդ հնարավորությունից եւ անելո՞ւ եք հանրահավաք՝ նա պատասխանեց. «Թե չէ ի՞նչ պիտի աներ, որ չնվիրեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի տված շանսի՞ց օգտվեմ՝ փախստական Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նա, ում փըշտ արեցին, լինելով գլխավոր հրամանատարը երկրի՝ փախավ: Դա է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իրեն ընդամենը մի հատ փըշտ են ասել ու փախել է: Հիմա նա համարձակվում է մեջտեղ գալ ու խոսել որպես ազգային գործի՞չ: Ինձ հետ խոսելիս Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղորդումները կարող եք չհիշատակել, բարեկամաբար եմ ասում: Նա ինձ համար 0 եղել է, զրո էլ կա: Նա մեծագույն չարագործն է, ուզո՞ւմ եք ապացուցեմ: Նա կեղծ ընտրություններով է դարձել ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ ԿԳԲ-ի օգնությամբ: Նրա ասածները լուրջ բանի տեղ դնելը…»:

Մեր դիտարկմանը, որ նա առաջին նախագահ է եւ սիմվոլ է, որի մասին խոսել այդպես՝ Պարույր Հայրիկյանը միջամտեց. «Ե՛ս եմ առաջին ազգային գործիչը: Ես՝ ամբողջ Սովետական միության առաջին կազմակերպության հիմնադիրը, ձեզ ասում եմ՝ Լեւն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով հանցագործ է: Ինքը օգտագործեց այդ պաշտոնը, որ դառնա նախագահ: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ 91-ին նա արդար է ընտրված, ինչո՞ւ 96-ին էլ արդար չընտրվեց, դարձավ միանգամից սրիկա՞, բայց 91-ին լա՞վն էր»:

Հայրիկյանը հարց ուղղեց՝ ումի՞ց պետք է օգնություն հիմա խնդրի Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Գագիկ Ծառուկյանից օգնություն խնդրեց, նա փախավ, հիմա՞ ումից պիտի խնդրի՝ Իվանիշվիլիից: Ասում էր, որ մեր Գագիկ Ծառուկյանն ավելի վատը չէ, քան Իվանիշվիլին: Իր սիրած մարդը փախավ: Այդպիսի առաջին նախագա՞հ է լինում: Առաջին նախագահը ժողովրդին ասում է՝ մարդիկ, հույսներդ դրեք փողի վրա՞, նյութի վրա՞: Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող ինձ ուղղորդել որեւէ հորդորով հանրահավաք անել կամ ոչ: Լեւոն Տեր-Պետրոսյանը փախավ, ասեց՝ որոշակի ուժերի ճնշման տակ ես հեռանում եմ: Դու գլխավոր հրամանատար ես, այ բալիկ ջան, ո՞ւր ես փախնում, մի հատ Հայրիկյանին հարցրու, գուցե քեզ ասի ինչ անես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Նման արտահայտությունները պատիվ չեն բերում ոչ ոքի,նույնիսկ քաղաքական խոպանչի հայրիկյանին:

    • Սուսաննա says:

      Համամիտ եմ Ձեզ հետ միանշանակ Արա :Միաժանակ ուզում եմ ասել, որ քաղաքական գործիչը սնամեջ չպիտի լինի պարոն Հայրիկյան , վարկաբեկելով առաջին նախագահին ինքներդ իջնում եք պլինդուսի մակարդակի թեև բարձր երբեք չեք եղել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031