Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմի հիմքը

Մարտ 10,2015 10:05

Վերջերս համացանցում հայտնվել են Գերման Ավագյանի լուսանկարները, որոնք վկայում են Սեւանի խճուղում «Արձագանք» արձանի հանդեպ հերթական վանդալիզմի մասին:

exoՊետք է ասել, որ այդ աղջկա բախտը անկախ Հայաստանում լավ չի դասավորվել՝ նրա վրա պարբերաբար հարձակվում են բարբարոսները, որոնք կամ գայթակղվում են արձանի մետաղով, կամ էլ պարզապես հոգեկան հիվանդներ են: Երկու դեպքում էլ բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ վանդալները ադրբեջանցի դիվերսանտներ չեն, ոչ էլ գործուղված են Հայաստան «Իսլամական պետության» ջիհադականների կողմից: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են եւ, ըստ ամենայնի, մարդիկ են, որոնք խնջույքների ժամանակ պարտադիր խմում են երեխաների, ծնողների եւ ազգի կենացը, որոնք, տեսնելով ինչ-որ մի թերություն, ձեռները խփում են ծնկներին ու բացականչում՝ «էս ի՛նչ օրի են մեր խեղճ ժողովրդին հասցրել»:

Ardzaganq

Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ մարդիկ պղծում են արձանները՝ նյութական կարիքներից ելնելով՝ մետաղ գողանալու նպատակով: Հայաստանից շատ ավելի աղքատ երկրներում մարդիկ հարգում են ցանկացած ձեռակերտ աշխատանք, ինչպես եւ բնության հրաշք, որովհետեւ այդպիսի դաստիարակություն են ստանում: Եվ հակառակը՝ կան մեզնից շատ ավելի հարուստ պետություններ, որի բնակիչների մի մասը զուրկ է այդ հարգանքից: Ինչպես «ընդհատակից» գրում էր Դոստոեւսկու հերոսը՝ տվեք մարդուն բոլոր տնտեսական բարիքները, անձնական երջանկություն, բոլոր երազանքների կատարում, նա հենց այդ ժամանակ էլ, պարզապես երախտամոռությունից ելնելով, մի զզվելի արարք կանի: Վտանգի կենթարկի ամեն ինչը, միայն թե իր ողջամտությանն ավելացնի կործանարար ֆանտաստիկ տարրը: Իրավացի էր ռուս մեծ գրողը՝ մարդու բարոյական կերպարն ամենեւին ուղիղ համեմատական չէ նրա նյութական բարեկեցության հետ:

Ardzaganq-2

Որոշ հասարակությունների անդամները հիմնականում պահպանում են մարդկային կերպարանքը, իսկ որոշներում դա տեղի չի ունենում: Ինչի՞ց է դա կախված: Կարծում եմ՝ նրանից, թե որքանով է այդ հասարակություններում մանկապարտեզից, մսուրից սկսած ներմուծվում անձնական պատասխանատվության գաղափարը: Երբ մենք ասում ենք՝ «վայ, էս ինչ է կատարվում այս երկրում», իսկ հետո ինքներս մի բան տալիս ջարդում-փշրում ենք, այդ թվում (գուցե առաջին հերթին)՝ մարդկային հարաբերությունները, դա խոսում է մեր պաթոլոգիկ անպատասխանատվության մասին:

Բայց ամբողջ ցավն այն է, որ մենք՝ նաեւ լրատվամիջոցները, պատասխանատվության այս հարցին ուշադրություն չենք դարձնում: Մեզ ավելի շատ հետաքրքրում է Կոկոլի Գագոյի եւ Երրորդմասցի Լյովիկի ճակատագիրը: Ինչով որ հետաքրքրվում ենք՝ այն էլ աճեցնում ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ապրում եմ մի երկրում, որի նախորդ նախագահը և նրա կինը նստած են բանտում: Ցմահ: Կաշառակերության համար: Նույնիսկ հեռավոր սարերում գտնվող հանրային զուգարանում ոչինչ կոտրված չէ և պատերին գրված ոչինչ չկա: Մանկապարտեզից սկսած ոչինչ ավելի չեն ասում այստեղ`քան Հայաստանում: Պետք չէ ամեն ինչից պոեզիայի երեկո սարքել: Այստեղ կա անկախ դատարան, որը օրենքի սահմաններում պատժում է բոլորին`ներառյալ նախագահին: Եթե Հայաստանում գտնեք գոնե մի դատավոր, ով կաշառակեր չի`խաբար արեք: Մատաղ կանեմ: Թե չէ մանկապարտեզ, կապույտ եկինք, Մասիս սար…

    • Թրավիս says:

      դու քեզ մխիթարում ես, քո կամավոր աքսորում, կառչելով մակերեսային եւ խաբուսիկ երեւոյթների, հենվելով պատրանքների

      իրոք բազմաթիւ երկիրներ կան, որոնց նախագահները մի օր դատապարտվում եւ բանտարկվում են

      սակայն մինչեւ այդ դատավճիռը, անոնք երկա՜ր տարիներով հանգստորեն մնում են իշխանության գլուխը

      ուրեմն յանկարծ, տարիներ ետք, միանգամից, ասես մոգականորեն՝ դատարանը դառնում է անկախ, անկողմնակալ եւ անաչառ, ու պատժո՞ւմ է զնոնք…

      իրողությունը այն է թէ, մինչեւ այն ժամանակ որ անոնք քաղաքականորեն զորեղ են, դատարանը ոչ մի բան ել չի անում. հենց որ տկարանան, կորսնցնեն դատարանի վրայ ազդեցություն բանեցնելու (կամ դատաւորներին բաւարար կաշառք տալու) կարողությունը, հենց որ անոնց քաղաքական հակառակորդները աւելի զորեղ ու ազդեցիկ դառնան ՝ իրենց ժամանակը նացած այդ իշխանաւորները» յանկարծ հալածվում եւ դատապարտվում են… որպէսզի իրենց նման նորերը առնեն իրենց տեղերը…

      դու ել երազիր, որ ապրում ես դրախտավայրում

  2. Արսեն says:

    Այ, շատ ճիշտ ա անում էլի մեր նախագահ Սերժ Ազատիչը … Էս չեն էդ ազատություն, մարդու իրավունք, եսիմ չգիտեմ ինչ անբախ-զամբախ «դեմոկրատիա», պահանջող «ժողովուրդը»? Տո դրանք մարդ են, որ «մարդու իրավունք» են ուզում? Ուզում են ավելի լավ ապրեն, որ սաղ արձանները գցեն էս օրը, ու ամբողջ երկրով մեկ զիբիլ ու խորովածի ոսկորներ լցնեն?
    Դուբինկով սաղին ջարդի Սերժ ջան! Մարշրուտկեն սարքի 500 դրամ, ամեն տեղ գծեր քաշի ու տուգանքները կոխի…
    Արամ Աբրահամյանը մեջքիդ կանգնած ա ..))))…

    • Թրավիս says:

      Ուրեմն, այդ արձանի վիճակին համար ել, ինչպէս նաեւ Հայաստանում լայնատարած վանդալության – եւ բնության ամենասիրուն վայրերում իսկ, բլուրի նման տեւապես կուտակվող աղբերի պարագային – յանցաւորը՝ …Պետությունն է:

      Յարաբերաբար հեռաւոր անցյալում, երբ գոյություն չուներ Հայոց Պետություն, եւ մի ձեւով, այդ օրերին, Հ.Յ.Դ.-ն հայության իշխանությունը կը հանդիսանար, հորինվել է մի հետաքրքիր երգ, «Մեղաւոր է Դաշնակցություն» վերնագրով…

      Կարելի է զայն ներկայիս երգել, որպես այժմէական երգ, միայն թէ՝ Դաշնակցություն բառը փոխարինելով Իշխանություն բառով:

      ահա նախնական բառերից հատվածներ՝

      Կարկուտ կայծակ եւ երկրաշարժ,
      Սով, պատերազմ, հիւանդութիւն,
      Ո՛վ չԻ գիտեր, թող գիտենայ,
      Մեղաւոր է Դաշնակցութիւն։

      Մէկուն աղջիկ թող լրբանայ,
      Միւսին տղան սիրահարուի,
      Ամենեքեան բերնէ բերան,
      Մեղաւոր է Դաշնակցութիւն։

      եւ ահա երգը՝
      https://www.youtube.com/watch?v=tFb7-xAIc-c

      • Արսեն says:

        Միանգամայն հիմար պրոպագանդիստական երգ է, երևույթները նույն կարգի չեն, համոզելու համար օգտագործում է միջին ուղեղի տարբեր բնույթի ևրևույթների միջև ակընթարթային անցում կատարելու դժվարությունը։
        (Այսպես կոչված՝ “այո” կորզելու սկզբունքը…)

        Եթե երկրում Դաշնակցությունն է իշխանություն ապա՝
        Կարկուտի, կայծակի և երկրաշարժի համար նա մեղավոր չէ՝ դրանք բնական երևույթներ են, որոնց վրա 1920-ականների ազդելու որևէ եղանակ չկար (հիմալ էլ՝ առանձնապես չկա)։
        Երգի ռաջաին երեք առաջարկություններ քեզ նախապատրաստում և ներշնչում են, որ բոլոր առաջարկների պատասխանը՝ ոչ է («առաջին տպավորության էֆեկտ»)։
        Ատրակցիոնը սկսվում է երկրորդ տողից՝
        Սովը՝ սխալ տնտեսական քաղաքականության հետևանք է, եթե դաշնակցությունն է իշխանությունը՝ ուրեմն մեղավոր է դաշնակցությունը…
        Պատերազմը սխալ արտաքին քաղաքականության հետևանք է, պատերազմում պարտվելը սխալ տնտեսական, ռեսուրսների սխալ բաշխման, սխալ ստրատեգիայի և սխալ դիվանագիտության՝ մեղավոր է դաշնակցությունը։
        Հիվանդության առաջացումը կարող է լինել տարբեր բնույթի, բայց առաջացումից հետո՝ բուժումը, հետագա տարածման կանխարգելումը ևն, գործող իշխանության առողջապահության նախարարության գործառույթներ են, չեն արվել կամ լավ չեն արվել – մեղավոր է դաշնակցությունը …
        Բայց, քանի որ, առաջին 3 առաջարկությանը պատասխանել ես, «ոչ» (իրավացիորեն)՝ ինքնաբերաբար շարունակում ես նույնը 4,5 և 6 առաջարկություններին…

        Եթե ուզում ազատվել պրոպագանդիստական փոշուց՝ գոյույություն ունի հետևյալ հակահնարքը՝ առաջին տողը, որ դրած է, ուղեղդ, հայերեն տերմինը չգիտեմ՝
        երևի ֆորմատավորելու համար՝ հանել…
        Մնում է՝

        Սով, պատերազմ, հիւանդութիւն,
        Ո՛վ չԻ գիտեր, թող գիտենայ,
        Մեղաւոր է Դաշնակցութիւն։

        Կեղծիքը տեսար, թե չէ…))))…

        Երկրորդ մասը չբացեմ… երկրորդ քառյակը անիմաստ է, շատ հաճախակի է օգտագործվում գովազդային տրյուկներում, հնարքի կոչվում է «կեղծիքի ամորտիզացիա» …
        Թո կենացը, Բարոն Թրավիս…))))…

        • Թրավիս says:

          խորաթափանց… նոյնիսկ՝ շա՜տ խորաթափանց վերլուծում…

          այնքան խոր, արդարեւ,
          որ սովորական մարդս, որ ջանք է թափում զայն հասկանալ,
          ուղղակի վախենում է որ յանկարծ ընկղմի, խեղդվի…

          (իսկ կենաց որ ուզում ես խմել,
          կենացի երգը վաբշե ուրիշ է,
          – սակայն նոյնքան գարշելի, հիմար եւ «պրոպագանդիստական», անշուշտ –

          ահա ուրեմն, «գինի լից»՝
          à votre santé, mon bon Monsieur !

          https://www.youtube.com/watch?v=LMJCuDe1lDY

          https://www.youtube.com/watch?v=LoTGJw6lX4M

          • Արսեն says:

            Նախ, նխշունս, եթե պահանջել ես վերլուծություն, ստացել ես վերլուծություն… Դրանից հետ, եթե բանավիճելու ցանկություն ունես, կարող ես միայն ասել՝ ինչն է վերլուծության ձեջ սխալ և ապացուցել քո ճիշտ լինելը…
            Իսկ… քո գրածը ..)))..
            ունես ասելիք ըստտ էության՝ ասա… Իսկ եթե …« վախենում է որ յանկարծ ընկղմի, խեղդվի»..))).. ինչ ասեմ? Նախորոք ենքան խելք ունենայիր՝, ջուրը չմտնեիր.. թե մի քիչ ավելի թեթև գրեմ, որ քո խելքի բանը լինի, կարողանաս հասկանալ?..))).. Կփորձեմ, բայց չեմ խոստանում, որ կստացվի, առանձ այն էլ ինչքան կարողացել եմ պարզեցրել եմ..)))..

            Երկրորդ ուղարկածդ վիդեոների մասին։
            առաջինը. մի կողմ թոնենք, որ դա թատրոն է, իր էֆեկտներով, ևարտահայտչաձևերով, որը քեզ ներշնչում է որոշակի մտքեր և էմոցիաներ (հատ-հատ չասեմ էլի, տրյուկների մի ճոխ փունջ ես տեսա էդ 5 րոպեանոց ռոլիկում) և պատասխանենք մի հարցի…
            Ինչ ես դու սպասում?, որ մարդիկ շնորհակալություն են հայտնելու մի ամբողջ երկիր կորցրած «կուսակցությանը» նրա համար, որ մի քանի մարդ է սպանել? Դրանք իրար հետ համեմատելի են? էդ սպանությունները ինչ, որ բան փոխեցին Հայերի հետագա ճակատագրում, բացի խմիչքի սեղանի շուրջը մի քանի կենաց ավելացնելուց? …))))…

  3. Hayk says:

    “ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ՕՏԱՐ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ”. —–Читайте! Точно про нас!
    ԳՆԴԱՊԵՏ ԴԱՆԻ ՆՈԹԵՐԸ

  4. Grigor says:

    Իսկ ինձ թվում է, որ այդ ամենը` պատմամշակույթաին արձանների ավիրելը և պղծելը , գերեզմանոցներից մետաղյա կիսանդրիները և պարիսպները գողանալը և նման վանդալիզմի բազմաթիվ օրինակները իրականացնում են Թուրքիայից գաղտնի ներթափանցված դիվերսանտները…

  5. Լավատես says:

    Փոքր ժամանակ վազում էի ՝դանակ մկրատ սրեմ՝ թե ՝հին շոր հին կոշիկ՝ պապիկի հետեւից ու թութակի նման կրկնում ՝դանակ մկրատ սրեմ՝, ինձ մոտեցավ իմ կողմից շատ հարգված մի տատիկ ու ասած՝ բալիկ ջան, պապիկը կվիրավորվի, բնական է, այլեւս չշարունակեցի, որովհետեւ այդ տատիկին հարգում էի:
    Կարծում եմ, մեր ժողովրդի գլխին հարգված տատիկ պապիկներն են պակասում:

  6. alfred says:

    Հարգելի gib.gibindus երեվի դա ձեր շնորքն է որ նախկին նախագահը եվ կինը նստած են:Իսկ ավելի լուրջ ցանկացած երկրում կճարվի մի ապուշ կամ մի սրիկա որը կանի նույնը եվ ավելի վատը

  7. պարոն Աբրահամյան, ձեր մշտական ընթերցողն եմ ավելի քան քսան տարիների ընթացքում եւ համարյա բոլոր հարցերում համամիտ եմ ձեր ասածներին, բայց այս մի հարցում կարծիքս այլ է:
    կարող եք կարդալ այստեղ`
    https://ouryerevan.com/բռնաբարված-արձաններ/
    հարգանքներով`
    Արեգ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031