Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած կին ու աղջիկ կարող է դատի տալ նախարարին». իրավապաշտպան

Փետրվար 26,2015 22:51

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գյուղնախարար Սերգո Կարապետյանին՝ կարտոֆիլը աղջիկների հետ համեմատելու համար դատի տալու բոլոր հիմքերը տեսնում է:

«Ցանկացած կին ու աղջիկ կարող է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հիմքով դատարան դիմել ու պահանջել առնվազն ներողություն: Այդ համեմատությունը վիրավորանք էր, աղջիկների արժանապատվությունը նվաստացնող»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա, նախարարը այդ համեմատությամբ, հրապարակայնացրեց այն մտածելակերը, որ Հայաստանում գոյություն ունի ազգային ավանդույթների շրջանակում՝ կանանց ու աղջիկների նկատմամբ. «Ոչ թե նորություն ասաց, այլ աղջիկների տալու-առնելու մոտեցումը հիմնավորեց: Այդ մոտեցումը մարդկային արժանապատվության նկատմամբ արհամարհական վերաբերմունք էր:  Պաշտոնատար անձը իր հրապարակային ելույթներում այլ մոտեցում պետք է ցույց տար, անթույլատրելի են նման մոտեցումները համեմատության նպատակով օգտագործելը: Սա ընդգծում էր այն մոտեցումը, թե կինը ընտրության հնարավորություն չունի, չի կարող ընտրել, այլ իր փոխարեն ընտրում են»:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ նախարարը ասել էր, թե «կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս»:

Այս համեմատությունը զայրացրել էր կանանց ու մի խումբ կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել, այցելել նախարարին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728