Aravot.am-ի տեղեկություններով, գիշերվանից կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը, որի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Ոստիկանությունից հավաստիացնում են, որ վերջինս զինված չի եղել, գիշերը մինչեւ ժամը 2-ը կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն այսօր աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը: Նա մինչ այս պահը հայտնաբերված չէ:
Զինծառայողն ազատ օր է ունեցել, որից հետո փաստորեն չի ներկայացել աշխատանքի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ