Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի օրակարգը իշխանափոխության, շարունակում է մնալ ուժի մեջ». Տիգրան Ուրիխանյան

Փետրվար 18,2015 15:43

Քիչ առաջ ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված ասած. «Որեւէ մեկն ասել է, որ այլեւս չե՞նք գնում արտահերթ ընտրությունների»:

Դիտարկմանը, որ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, որ չի գնում արյան գնով հարց լուծելու՝ նա պատասխանեց՝ այո, չենք գնում արյան գնով հարց լուծելու:

Հանրահավաքները եթե չեղյալ են հայտարարվել, դա ի՞նչ է նշանակում՝ ասաց, որ ինչ հայտարարվել է, հայերեն շարադրված է:

«Եթե որեւէ մեկը մտածում է, որ ՀՀ-ում մեկ օրվա մեջ վերացավ արտագաղթը, տնտեսական զարգացման տեմպերի դրական դինամիկա կա, որ մարդկանց որակը փոխվեց՝ սխալվում են, ոչինչ չի փոխվել: Որեւէ մեկը դրանում չվարանի, չկասկածի: Չգնալ արյուն թափելու ճանապարհով չի նշանակում դադարեցնել պայքարը: Կան մարդիկ, ովքեր կփորձեն շուռ տալ իրավիճակը, բայց դա այդպես չէ:

Ես չունեմ տեղեկություններ հանդիպման մասին, հաշտեցման մասին: Շարունակում եմ համարել, որ իշխանությունը պետք է առաջնորդվի ժողովրդի հետ իր հարաբերութունների կարգավորման ձեւաչափով»:

Նա հորդորեց հաշտեցման մասին հարցերն ուղղել Ռուստամյանին եւ Աղվան Վարդանյանին: Իսկ իր խոսքերով՝ ԲՀԿ-ի օրակարգը՝ արտահերթ նախագահական ընտրությունների, շարունակում է մնալ ուժի մեջ, շարունակելու են պայքարել, բայց՝ ոչ արյան գնով:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728