Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս զինվորականների ընտանիքները համատարած լքում են Գյումրին

Փետրվար 11,2015 18:38

Ավետիսյանների սպանդից հետո Գյումրիում անմիջապես տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների, մեծամասամբ սպաների ընտանիքները լքում են Գյումրին: Շատերը այս դեպքից հետո ՌԴ են ճանապարհել իրենց կանանց ու երեխաներին՝ մնալով միայնակ, իհարկե հույս ունենալով, որ իրենք էլ կգնան, արագ կհարթեն Հայաստանից իրենց տեղափոխման հարցը:

Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող հագուստի խանութներից մեկում ականատես եղանք հրաժեշտի պահի. ռուս զինվորականի կինը եկել էր ընդմիշտ ցտեսություն ասել խանութի սեփականատիրոջը, որտեղից մշտապես առեւտուր էր արել ու արդեն ընկերացել: Խանութի տերը, որը կին է, մեզ դժգոհեց, որ իր հաճախորդների մեծ մասը ռուս զինվորականների ընտանիքի անդամներն են: Սակայն, այժմ ի վնաս գյումրեցի առեւտրականների, նրանք հերթով լքում են Գյումրին:

Ո՞րն է ռուսների հեռանալու պատճառը, Ավետիսյանների սպանությունից հետո գյումրեցիների վերաբերմո՞ւնք է փոխվել նրանց հանդեպ, քաղաքի մթնոլո՞րտն է լարված, մեր զրուցակիցն ասաց.«Ոչ, մենք ռուսների ու հայերի միջեւ բացարձակ տարբերություն չենք դրել, ինչ զեղչ անեմ հայերին, նույնը կանեմ ռուսներին, նրանց հետ շփվում եմ, նորմալ մարդիկ են: Գյումրեցիները ագրեսիվ վերաբերմունք ցույց տվող մարդիկ չեն, ուղղակի ռուսներին ֆինանսապես ձեռնտու չէ այլեւս մնալ Գյումրիում: Ճիշտ է ՝ նրանք իրենց աշխատավարձը ստանում են ռուսական ռուբլով, սակայն հարկադրված են բանկոմատներից հանել, իսկ բանկոմատները դրամ են տալիս միայն, ու ռուսները տուժվում են: Նրանք էլ մտածում են տեղափոխվել իրենց հայրենիք, այլ զորամասեր անցնել ծառայության: Համենայնդեպս իմ շրջապատի ռուս մարդիկ ինձ այդպես են մեկնաբանում իրենց հեռանալը»,- ասաց մեր զրուցակիցը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Բարով գնան, բարեւներ միահեծան, գոռոզ ցարին 🙂
    Ինչղ կըսեն. «Երէկ գնային, էսօր երկու օր կը լինէր»

    Միշտ էլ կողմ եմ եղել շարքային ռուս ժողովրդի հետ բարեկամութեանը, մշակութային երկխօսութեանը: Բայց եթէ նրանց ղեկավարութիւնը տարրական ճշմարտութիւնը չի ըմբռնում, որ անցել են կայսերապաշտական ժամանակները, մեզ մնում է միայն ասել «յաջողութիւն»:

    – – – – – – –
    «ինչ զեղչ անեմ հայերին, նոյնը կ’անեմ ռուսներին»

    Մարդու ուղեղում չի տեղաւորւում 🙂 Մի՞թէ կարելի է խտրական առեւտուր անել՝ ելնելով ազգային պատկանելութիւնից:

    Տարիներ առաջ, երբ տակաւին մսակեր էի, գնում էի թուրքերի մօտ դէօներ (döner) ուտելու: Մի քանի անգամ պատահել է, որ մի թուրքը միւս աշխատողին ասում էր՝ իրեն շատ դիր, մեր müşteri է (միւշտարի բառն էին օգտագործում): Անվտանգութիւնից ելնելով միշտ ավստրալացի եմ ներկայանում: Հետաքրքիր կը լինէր՝ իմանային, որ հայ եմ:

  2. Վարդան Հովհաննիսյան says:

    Նրանք կգնան /այդպես արդեն եղել է/, բայց նրանց ետ գալը ավելի թանկ կնստի քեզ վրա պարոն Ղազարյան…և ոչ միայն քեզ վրա….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728