Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եկեղեցին պետք է մտածի, քանի դեռ ուշ չէ. «Ժամանակ»

Փետրվար 10,2015 10:05

Երեկ իսկական սկանդալի կենտրոնում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցին կամ առավել ճիշտ կլինի ասել` Մայր Աթոռը: Շվեյցարիայում մամուլի արտահոսքի արդյունքում հրապարակվել են տեղեկություններ HSBC Շվեյցարիա բանկի հաճախորդների մասին, և պարզվել է, որ հաճախորդների թվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի անունով բանկային հաշիվ գոյություն ունի 2000 թվականից, և որի վրա առկա է 1,1 միլիոն ամերիկյան դոլար: Մայր Աթոռը ընդունել է հաշվի գոյության փաստը և պարզաբանումներ տվել այդ կապակցությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ հաշիվը Կաթողիկոսի անձնական հաշիվը չէ, այլ եկեղեցունն է, պարզապես այն բացված է Կաթողիկոսի անունով: Նա պարզաբանել է, որ եկեղեցու հաշիվները բացվել են կաթողիկոսների անունով` կա նման ավանդույթ, և կոնկրետ շվեյցարական այդ հաշիվը բացվել է դեռևս Գարեգին Առաջին Կաթողիկոսի պաշտոնավարման շրջանում, իսկ հետո հաշիվը փոխանցվել է Գարեգին Երկրորդի անվան:

Այս պարզաբանումները, սակայն, ըստ էության ազդեցություն չեն ունեցել հասարակական տրամադրությունների վրա, որոնք երեկ ողջ օրը բավական ակտիվորեն սոցցանցերում քննարկել են տեղի ունեցածը: Եվ պետք է նկատել, որ քննարկումներում ոչ այնքան զարմանք կամ անակնկալ է, այլ պարզապես տեղի ունեցածն ի գիտություն ընդունելու և եկեղեցու ղեկավարության հանդեպ հանրային մոտեցումների արդարացվածության հավաստիության և ճշմարտացիության ապացույցի ընկալում:

Այսինքն` հանրությունը տեղի ունեցածը համարում է ընդամենը իր կարծիքի հիմնավորվածության հաստատում: Իսկ հանրային կարծիքն այն է, որ ինչպես բիզնեսն ու իշխանությունները, այնպես էլ եկեղեցին և բիզնեսը սերտաճած են, և այս առումով եկեղեցական ղեկավարության բարքերը չեն տարբերվում հանրապետության ղեկավարության բարքերից:

Այս վերաբերմունքը ձևավորվել է տարիների ընթացքում, և եթե անգամ այստեղ ոմանք կարձանագրեն սուբյեկտիվության տարրեր, այնուամենայնիվ արդարությունը պահանջում է խոստովանել, որ նման վերաբերմունքը և կարծիքը, մեղմ ասած, հիմնավոր են զգալի մասով և առաջին հերթին պայմանավորված են եկեղեցու գործունեությամբ, ավելի ճիշտ` հասարակական խնդիրներից այդ գործունեության կտրվածությամբ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Գարեգին Ներսիսեանի փոխարէն ես կը վիրաւորուէի:

    1,1 մլն. ԱՄՆ դոլարն ի՜նչ է, որ,, Գոնէ ստորակէտը «քիչ մը» աջ տարէք 🙂

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ե՞րբ պիտի հայը ազատագրվի հայ առաքելական եկեղեցուց: Իսկ ի՞նչու է հաշիվը գաղտնի՛, եթե դա «նորմալ է»:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728