Այսօր Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակմանը ականատես է եղել նաեւ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ եւ 4-ամյա դստեր հետ է եղել:
Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որեւէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա մեզ պատմեց. «Հայ մտավորականներից շատերի նման ես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում: Երբ տեղեկացա, որ «Նախախորհրդարանը» ցանկություն ունի երթ կազմակերպել դեպի Արցախ, ինձ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ է տեղի ունենալու, եւ ո՞րն է նրանց պահանջը: Մինչեւ երթը ես հանդիպեցի նրանց հետ եւ խնդրեցի բացատրել այդ երթի իմաստը եւ նպատակը: Նրանք բացատրեցին, որ գնում են խաղաղ երթ անելու, մարդկանց հետ խոսելու, բացատրելու, որ այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ շարունակվելու դեպքում հնարավոր է, որ կորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Համոզվելով, որ երթը խաղաղ եւ իրազեկիչ բնույթ է կրելու, եւ կիսելով նրանց մտահոգությունները, ես իմ ընտանիքով, որ գտնվում էինք Սիսիանի իմ առանձնատանը, որոշեցինք միանալ այդ մարդկանց: Ինձ համար էլ է մտահոգիչ այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում, եւ ես էլ եմ վախենում իմ երկրի ապագայի համար: Այդ իսկ պատճառով որոշեցի միանալ ավտոշարասյանը: Մարդիկ իրենց ընտանիքներով, խաղաղ, շատ լավ հարաբերություններով, ուրախ գնում էին ավտոերթով՝ մինչեւ Լաչին: Լաչին չհասած մեզ դիմավորեցին մի քանի ոստիկանական խմբեր: Բարեհամբույր մոտեցան, փաստաթղթեր պահանջեցին եւ այլն: Խմբի առաջնորդողները մոտեցան, որ տեսնեն, թե՝ կարո՞ղ են արդեն շարժվել առաջ, թե ոչ… Մեկ էլ հանկարծ լսեցինք ջարդուփշուրի ձայներ՝ մենք հեռու էինք, քանի որ շարասյունը բավականին մեծ էր, մոտ չորս տասնյակ մեքենա կար: Եվ այդ ջարդուփշուրը հասավ նաեւ մեզ: Հասան մեր մեքենային: Իմ չորս տարեկան աղջիկը՝ մոր գրկում, նստած էր մեքենայում, եւ ես ասում էի՝ մի՛ խփեք մեքենային, մի՛ խփեք, փոքրիկ երեխա կա մեջը, նրանց համար ոչ մի նշանակություն չուներ դա… Ջարդուփշուր արեցին մեքենան, այլանդակ հայհոյանքներ տալով հարվածում էին մեքենային: Այդ ամենը անում էին ոստիկաններն ու սեւ համազգեստներ հագած հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնցից մի մասը դիմակներով էին»:
Ըստ Նիկոլ Աղաբաբյանի՝ կատարվածը որեւէ տրամաբանության չենթարկվող այլանդակություն էր. «Ինչպես թուրքը կարող էր հարձակվել հայի վրա, այդպիսի մի այլանդակ բան էր, ուղղակի ապշեցուցիչ, աներեւակայելի մի բան: Ոչ միայն բոլոր մեքենաները ջարդուփշուր արեցին, ապակիները փշրեցին, այլեւ՝ մարդկանց էին դագանակներով ծեծում: Ինձ համար՝ որպես հայ մտավորական, գեղանկարիչ, անհասկանալի է այս այլանդակությունը, թե որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր է տանում, մինչեւ ո՞ւր եւ ինչո՞ւ են գնում այս իշխանավոր կոչվածները: Ես ենթադրում եմ, որ «Նախախորհրդարանը» թերեւս միակ ուժն, որ այսօր չի կառավարվում այս իշխանությունների կողմից, եւ այդ պատճառով փորձում են ուղղակի ջարդել՝ ֆիզիկապես եւ բարոյապես: Ես բարձրաձայնում եմ իմ մտահոգությունը, եւ կուզենայի, որ մեր արվեստագետները, մտավորականները, որոնք էշի ականջում քնած են, մեդալներով եւ կոչումներով հարբել են, թե վաճառվել են, եւ մի ծպտուն չեն հանում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, արթնանային, ձայն հանեին, երբ հայ մարդկանց, խաղաղ, անզեն մարդկանց ջարդուփշուր են անում: Սա արդեն անհասկանալիի դաշտից չի, սա արդեն մի քանի քայլ այն կողմ է…»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանի ՖԲ էջից:
Ինչ ամոթ է:
Նիկոլ ջան, եթե ՀՀ ամեն բնակիչ կարողանար բարձրաձայնել և դուրս գար իր իրավունքները պաշտպանելու, գուցե շատ բան փոխվեր մեզանում… Իշխանիկների դարանակալ հարձակումն առնվազը մեսիջ է ուղարկված թուրքերին եղեռնի 100-ամյակին ընդառաջ…
հոգեվարք ահա ինչ կարելիէ տեսնել այստեղ հարձակվում են ազատամարտիկների վրա բա երբ պատասխանըե միանա ախր չեք հասցնի փախչել
չեն փախնում, չեն թողնում, որ այդ նույն պահին ընթացող պատերազմում չխանգարեն բանակին ու զինվորին:
Հոգեվարք չկա, պարզապես չկա ցանկույուն, որ հաղթանակը կորցնենք: Պատերազմի ժամանակ ցույց չի կարելի անել, գիտես:
Պատերազմող զինվորին ցուցը խանգարում է…………
Իսկ ինչու ես երեխայիդ տանում հետդ սադրանք կազմակերպելու ժամանակ: Նորմալ մարդը իր երեխային տանում է այգի, թանգարան, համերգ, սրճարան, մատենադարան, տատիկի տուն…………..
Ոնց կարա հայը խփի մեքենա, որի մեջ կա երեխա, այ էդ չեմ հասկանում, ինչ գազանային կատաղած կենդանի պիտի լինի, որ խփի մեքենա, որի մեջ կա փոքր երեխա:
Փաստորեն, ՀՀ-ից ԼՂՀ տանող ճանապարհը գտնվում է զինված ջարդարարներից բաղկացած հրոսակախմբերի հսկողության տակ, որոնք պատրաստ են ահաբեկել նույնիսկ կանանց եւ երեխաներին:
Ժամանակն է որ Հայ ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորի, որ նվաճի իր ազատությունը։Համաշխաային փորձը ապացուցել է որ իրոք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դեմ անզոր է աշխարհի ցանկացած բռնապետ։Վերջնական ու անշրջելի հաղթանակի հասնելու համար դեռ կան լուրջ բարդություններ եւ անելիքներ։
ժողովրդավարական ընտրությունների միջոցով կձեւավորի իր կամքն արտահայտող այնպիսի իշխանություն, որը կարճ ժամանակում կկարողանա մաքրել Հայաստանը բռնապետական իշխանությունից:Բռնապետությունը պետության կառավարման տեսակ է,որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ ու եթե կան ապա դրանք,գտնվում են միշտ հարվածի տակ:
Բռնապետությունը կառավարման այնքան էլ բարենպաստ տեսակ չէ, քանի որ ժողովուրդը չի խոսի ազատության բացակայության պատճառով, չի կարող արտահայտվել իր խնդիրների մասին և դրանց լուծում տալ:
Կառավարման սկզբում նախագահը գործում է ըստ սահմանադրության:Սակայն շուտով վերածվոմ է բռնապետի:Իր ձեռքում կենտրոնացնում է երկրի կառավարման բոլոր լծակները:Հաշվեհարդար է տեսնում բոլոր ներկա ռւ նախկին քաղաքական հակառակորդների հետ,այնպես ինչպես, կրակեցին Պարույր Հայրիկյանի վրա: Բռնաճնշումները.դարձել են զանգվածային:
Պետանվտանգությունը հետևում է քաղաքացիների պահվածքին ու գործերին:Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում, քաղաքացուն կարող էն ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էն բազուն անհիմն դատապարտված մարդիկ:
Դրանց վառ ապացույցն է երեկվա դեպքերը, կապված «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա:Ինչպես թուրքը կարող էր հարձակվել հայի վրա, ասենք դա Սումգաիթյան ջարդերի նույն ձեռագիրն էր,այդպիսի մի տեսարան մեր մայրերի,քույրերի ու երեխաների աչքի առաջ:Սումգաիթյան ջարդերի ժամանակ թուրքը երեի բարի է եղել մեր հանդեպ եվ մենք հասկացել ենք որ դա մեր թշնամին է,իսկ այդ ոստիկնները դեմքերը ծածկած, մի գուցե դրանք եղել են ազերի մի խումբ,որոնք անցել են մեր թիկունքը:Ոչ միայն բոլոր մեքենաները ջարդուփշուր արեցին,այլեւ՝ մարդկանց էին ծեծում: Ինձ համար՝ որպես հայ, անհասկանալի է այս այլանդակությունը, թե որտեղի՞ց է գալիս այդքան ատելիությւնը մեր ժողռվրդի նկատմամբ, եւ ո՞ւր է տանում,ժողովդին այս իշխանավորները: «Նախախորհրդարանը» լինելով ուժ, որ այսօր չի կառավարվում այս իշխանությունների կողմից, եւ այդ պատճառով փորձում են ուղղակի ջարդել՝ ֆիզիկապես եւ բարոյապես:Բայց նրանք սխալվում են, «Նախախորհրդարանը» այսօր մի նոր ուժ ստացավ եվ պայքարելու է մի նոր կոպիտ հակաուժով,որը կբերի իրենց հետ նաեվ բռնատիության վախճանը:Այսօր ոստիկան կոչվողը ձեռք բարձրացրեց Շուշվա հատուկ գումարտկի հրամանատար, հերոս, Ժիրայրի վրա,մի մարդ որ իր կյանքը չի խնայել Արցախի ազատատագրման համար:
-Նախկին ազաամարտիկներ, 1994 թ. Մայիսին մենք հայտարարեցինք զինադադար, իսկ այսօր թռւրքը նորից մեր հողի մեջ է, ի զեն բոլորս, վերջացնենք մեր կիսատ թողած գործը եվ թույլ չենք տա որ, ոչ մեկը ձեռք բարձրացնի մեր ազատամարտիկների վրա,եթե այսօր Ժիայրի վրա ձեռք են բարձրացնում, ապա վաղը նույնը կանեն բոլոր ազատամարտիկների հետ,նրանք ատում են Մեզ մի բանի համար, որ մենք պղծված չենք նրանց պես, որ մենք ունենք նամուս ու թասիբ եվ մեր արյունով, հաղթել ենք մենք, մեր թշնամուն:Նույնը եղել է եղեռնի ժամանակ,թուրքը կոտորել է Հային նրա համար որ Հայը քրիստոնյա է եվ հավատում է աստծուն եվ իր հավատքի համար զոհ է դարձել:Այսօր նույնպես մեզ կոտորում են մեր հավատի համար:Եթե Հայ ես ու կոչվում ես տղամարդ,քո ժամն է եկել,ազգի փրկության:
ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ցավոք սրտի մենք գործ ունենք ոչ թե մարդկանց հետ այլև գազանների,որոնց հատուկ սովորեցնում են ատել մի տեսակի: Այդ տեսակը Հայն է: Օրինակ այդ գազանները չեն կարող Թուրքերի հետ այդպես վարվել,որովհետև նրանց չեն սովորեցրել Թուրքի հանդեպ գազանանան: Երեխայի ներկայությամբ և կանանց հանդեպ այդպիսի անմարդկային վարվածք իրեն թույլ կտա միայ ամենաոխերիմ թշնամին:Բայց ես արդեն իմացա թե ինչու՞ Սեռժ Սարգսյանը այդպես գազազեց: Նա գազազեց որովհետև վերջապես Ժողովուրդը գտավ հեղափոխության առժանի առաջնորդին, Ժիրայր Սեֆիլյանին: Այլևս ժողովուրդը չի հավատալու Սեռժի «ծնած» «Եռյակներին ու Քառյակներին»:Վերջացել են Սեռժի խաղերը որոնց դերակատարները հայտնի «փչան» ալեգարխներն են: Մոտենում է գարունը մոտենում է հեղափոխությունը:Ես կոչ եմ անում չընկճվել Ժիրայր Սեֆիլյանին և շարունակել ապստամբությունը օտարի դեմ:Ժողովուրդը հավատում է ձեզ:Պայքարը դաժան է լինելու,պայքարը ալիգարխների և պետությունը թալանողների դեմ է:
Հարգելի Գալուստ Քո փառապանծ Ժիրայր Սեֆիլյանը նույնիսկ Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ չի կարողացել կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, քանի որ չի կարողացել առաջնորդի իր ջոկատը, ուր մնաց հիմա իրեն ներկայացնում է որպես ՀԱՅ ԱԶԳԻ ԱՌԱՋՆՈՐԴ: Ուր ՝էր նա օգոստոսին, նոյեմբերին երբ ազատամարտիկները կանգնած էին մեր ԲԱՆԱԿԻ կողքը դիրքերում: Մեզ սուտի հերոսներ պետք չեն: Հերոսը հիմա դիրքում կանգնած զինվորն է այլ ոչ Սեֆիլյանը իր մանկլավիկներով:
Ինչքան հասկանում եմ, Գալուստները համակարծիք են այս հարցում…
Բա դե գոռացեք՝ Ղարաբաղ, Ղարաբաղ…
Իսկ գեղանկարիչը գիտի, որ մոտ 50կմ հեռավորության վրա պատերազմ էր գնում հենց այդ պահին ու այդ պատերազմում զոհվում են հայ զինվորներ ու նրանց այդ ակցիան արդեն սկսել էր խանգարել, թե չգիտի, որ Արցախում պատերազմ է:
Պատերազմող երկրում տվյալ երկրի քաղաքացին ակցիա չի անում, եթե ակցիան այդ պահին զինվորի կողքին կանգնելը չէ:
Գեղանկարիչ մի արա ակցիա, նկարի ու մի խանգարի իմ երկրի բանակին, որ զոհեր քիչ տանք:
Արմեն, մի հատ էլ Նառա կար, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մասին էր ըսենց գրում: Նույն ոգով: Միայն տհաճություն են առաջացնում գրածներդ:
Երբ, որ ժողովուրդը բողոքում է, այդ ժամանակ զարմանալիորեն սահմանում անհանգիստ է լինում։ Կա՞րծում եք պատահական է։ Կա՞րծում եք հենց մեր մոտ խառը իրավիճակ է, նշանակում է թույլ ենք, իրենք էլ առիթավորվում են։ Օրինակ Մարտի 1, 2008։ 2008-ին նախագահական ընտրությունները անցնում էին կոշտ բևեռացման պայմաններում, այսինքն միայն մեր մամուլին հետևելը բավական էր, որ թուրքերը հասկանաին, որ բախում լինելու հավանականությունը մեծ է։ Իրենք եթե չասենք ամիսներ ապա շաբաթներ ունեին հարձակվելու նախապատրաստվելու համար։ Իսկ Մարտի 1ին երբ իմացան մեր նորությունները անցան հարձակման։ Եթե հարձակման պետք է անցնեին Արցախ զավթելու համար, ապա պետք է լայնածավալ գործողություններ սկսեին, հրետանային նախապատրաստություն, հետո զրահատանկային միավորումներիվ ռազմաճակատի ճեղքում։ Դա այնպիսի բան չեր 1-2 օր տևեր, իրենք պետք է գոնե մի շաբաթ ինտենսիվ կռվեին։ Այդպիսի բան ե՞ղել է, ոչ։ Ասեմ իմ կարծիքը, Հայաստանի ղեկավարությունը զանգել են Ալիևին ու խնդրել են մի թեթև դիվերսիա անել, որ մեր ժողովրդի վրա մուննաթ գալով հանգստացնեն։ Այդքան բան։ Բա Ձեր կարծիքով ինչի են ուղղաթիռները ադրբեջանական դիրքերի համարյա վրայով թռնում, որ իրավիճակը լարեն։ Որ ժողովուրդին զբաղեցնելու նյութ լինի, թե չէ կարող է իշխանափոխություն ուզենք, բա կարելի է․․․ Բա Գյումրու դեպքերի վրա ինչի են այսքան երկար դիվերսիաները շարունակվում, որովհետև ժողովուրդը երկար չի հանգստանում։ Այնպես, որ եթե ուզում եք մեր երիտասարդները չզոհվեն, իշխանություններին է պետք փոխել, ոչ թե իրենց թատերական սցենարին հետևել․․․
նորից Հայերը զիրա՞ր են ծեծում
լաւ նշան է
երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու…