Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են մեծացնել հ/կ-ների նկատմամբ վերահսկողությունը»

Հունվար 29,2015 22:29

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Freedom House-ի ամենամյա «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում Հայաստանին ու ԼՂՀ-ին վերաբերող մասերին վերապահումով է մոտենում: Զեկույցում տեղ գտած գնահատականը, թե Հայաստանը մասնակի ազատ երկիր է, ըստ իրավապաշտպանի պետք է դիտարկել համեմատության մեջ:

«Եթե համեմատենք Թուրքմենստանի կամ Ադրբեջանի հետ, որտեղ վերջին շրջանում իրավապաշտպանների մի ամբողջ խումբ ազատազրկվեց, անհիմն քրեական գործեր հարուցվեցին,կարող ենք համարել մասնակի ազատ երկիր:  Իհարկե, Հայաստանը չես կարող համեմատել ՌԴ-ի հետ»,- ասաց իրավապաշտպանը:

Ըստ զեկույցի, Հայաստանում  քաղաքական իրավունքների մակարդակը գնահատվել է 7 բալանոց սանդղակից՝ 5,  քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 4 միավոր:

Ըստ իրավապաշտպանի, «Եթե Հայաստանի քաղաքացիական ազատությունների իրականացման հնարավորությունների դաշտը համեմատենք Ռուսաստանի հետ, իհարկե, մեզ մոտ անհամեմատ  ավելի լավ է քան ՌԴ-ում կամ Ադրբեջանում:

Նույն ՌԴ-ում կամ Ադրբեջանում օրենսդրական մակարդակով է խստացվում հատկապես հավաքների ազատության իրավունքների սահմանափակումները, նաեւ հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը: Հայաստանում չունենք նման բնույթի սահմանափակումներ օրենսդրական մակարդակով, չնայած պետք է ասեմ, որ Հայաստանում հ/կ-ների մասին օրենքի մեջ հիմա փորձում են ամրագրել դրույթներ, որոնք մեծացնում են հ/կ-ների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, նույնիսկ միջամտելու հնարավորությունը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031