Հունվարի լույս 29-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել են 2 զինծառայող: Նրանք գիշերվա 2-ն անց 50-ին տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն:
Սպիտակի բնակիչ, 1987թ. ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով եւ կրծքվանդակի քերծվածքով:
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967թ. ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով:
Իջեւանի ԲԿ-ից հայտնեցին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ