Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են

Հունվար 21,2015 17:24

Ռուսաստանի Դաշնության քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից Պերմյակովի նկատմամբ  քրեական հետապնդում սկսելը  եւ Դաշնության օրենսդրությամբ դատավարական գործողություններ իրականացնելը՝ քրեական գործի հարուցում, կալանավորում, մեղադրանք առաջադրել եւ այլն, օրինական է, բխում է հատուկ միսիայի սկզբունքից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքի տեղակայման պայմանագրի դրույթներից: Բանը նրանում է, որ Պերմյակովը զորքի դիսլոկացիայի տեղում ինքնակամ լքել է զորամասը, այսինքն՝ կատարել է ՌԴ շահերին ուղղված կամ զինվորական ծառայության դեմ հանցագործություն՝ դասալքություն զենքով:

Հաջորդը՝  դասալքության գործով, կարծում եմ, կմեղադրվեն զինվորական ծառայության ներքին կանոնադրությունը խախտած այլ զինվորականներ, բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույպես զինվորականներ են: Այս պարագայում նույնպես գործելու է ՌԴ օրենսդրությունը, ուստի քրեական գործով համատեղ քննություն կատարելու գաղափարը ճիշտ է, դրանով կապահովվի քննության օբյեկտիվությունը եւ բազմակողմանիությունը (օրինակ, արտաքուստ թվում էր, որ Պերմյակովը հանցանքը կատարել է թմրամիջոցների կամ ալկոհոլ օգտագործած վիճակում կամ հոգեպես խանգարված է, սակայն երբ ռուսական կողմը նրա ծննդավայրում հարցաքննեց հարազատներին, ընկերներին, մտերիմներին, պարզվեց, որ նա լավ էլ ֆիզիկական մեղսունակ անձ է:

Այս հանգամանքի ճշտումը հիմք է տալիս ենթադրելու, որ հանցագործության դրդապատճառն ու նպատակը այլ են եւ գործ ունենք ծրագրված հանցագործության հետ (բացառված չէ, որ օտարերկրյա ծառայությունները նրան հավաքագրել են ՌԴ-ում եւ Հայաստանի Հանրապետություն ուղարկել նպատակային, այս հանգամանքները կարող է բացահայտել ռուսական կողմը):

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    միսսիա – ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ
    դիսլոկացիա – ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
    օբյեկտիվություն – այս դէպքում՝ ԱՆԱՃԱՌՈՒԹԻՒՆ

    – – – – – – –

    Բանը նրանում է, որ – ԲԱՆՆ ԱՅՆ Է, ՈՐ

    «Բանը» կարող է նրա մէջ լինել, բայց դա արդէն սեքսի թեմա է 🙂

    – – – – – – –

    Հիմա մի երկու խօսք շարադրուած «հզօր» տրամաբանութեան մասին:

    Մի կողմ դնենք փաստը, որ ամէն պարբերութիւնից յետոյ հեղինակը նշում է՝ «սա ՌԴ օրէնսդրութեամբ է», «ՌԴ շահերին ուղղուած», «նոյնպէս գործելու է ՌԴ օրէնսդրութիւնը» եւ այլն:

    Բա ՀՀ օրէնսդրութի՞ւնը երբ է գործելու: ԵԿԱՆՔ, ԱՐԻՆՔ, ԳՆԱՑԻՆՔ տարբերակն է՞:

    Վարկած էք առաջ քաշում, որ յանցանքը նախապէս ծրագրուած էր: Շատ լաւ, համամիտ եմ:
    Բա ինչո՞ւ որոշեցիք, որ հէնց «օտարի» մատն է խառը:

    Ռուսական կողմն ԱՄԷՆ ԳՆՈՎ իր «զինուորին» չի յանձնում հայերին: Ուրեմն ո՞րն է աւելի տրամաբանական՝ ռուսական մատն է խառը՞, թէ՞ օտարի:

  2. Գոհար Արշակյան says:

    Շատ հնարավոր է, մանավանդ այն շեղ աչքանիները, որոնց հետ նկարվել է…

  3. string says:

    Պետք է հասկանալ որ Հայկական իշխանություններ որպես այդպիսիք չկան: Մի մասը ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ են, մի մասը մոսադի, ամերիկայի և ինչու չէ թուրքական ծառայությունների և ամենակարևորը համաշխարհային բանկի, կամ որ նույնն է ռոտշիլդների: Սա է այսօրվա : Կատարված ոճիրը կազմակերպված է եղել կենտրոնի կողմից և իրագործված է հանցախմբի կողմից: Ո՞ր թշնամական կենտրոնի կողմից է կազմակերպված այս պահին դժվարանում եմ ասել, բայց որ ռուսական կողմ շատ անհասկանալի է իրեն պահում դա ակնհայտ է: Ոճիրի ձեռագրում կա թուրքական ոճ, որը հնարավոր է ռուս-թուրքական համագործակցության արդյունք է: Երբ ասում եմ ռուս ես չեմ բացառում նաև սիոնիստական ուժերին որոնք էապես ազդեցություն ունեն ժամանակակից ռուսաստանի վրա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031