Քիչ առաջ մեծ թվով ոստիկանության հատուկ զորքեր մտցրեցին Գյումրի: Այս պահին վերջիններս իրենց զենք-զինամթերքն են հանում ոստիկանական ավտոբուսներից:
Թե ինչու են այսպիսի նախապատրաստական աշխատանքներ կատարում՝ դեռ պարզ չէ:
Վլադիմիր Գասպարյանը շարունակում է խորհրդակցությունը Շիրակի մարզային ոստիկանությունում, իսկ նրա տեղակալ Լեւոն Երանոսյանը հենց այս պահին հեռացավ ռուսական զորքերի հրամանատարի հետ: Ամենայն հավանականությամբ նրանք գնում են ռուսական ռազմաբազա:
Մի տեսակ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գյումրու կենտրոնում: Շիրակի մարզային ոստիկանությունը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում, ամենուր ոստիկանական մեքենաներ են:
Կարդացեք նաև
Լարված իրավիճակ է, գյումրեցիները շատ սթրեսային իրավիճակում են՝ կապված Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի մահվան հետ: Գյումրեցիներից շատերը դեռ մինչեւ փոքրիկի մահն էին բարձրաձայնում, թե՝ «եթե երեխային մի բան պատահի, այս ամենը իրոք չենք հանդուրժի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ