Այսօր առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Այնուհետ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը, երբ ողջ Գյումրին ու հայ ժողովուրդը սգում էին անմեղ մարդկանց մահը, Գյումրիում դատախազության ու ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց իրենց արդարացի վրդովմունքն արտահայտում, Անդրեյ Մալախովը քննարկում էր Կրասնոդարի երկրամասում ապրող 3 հայ տղամարդկանց ռուս կնոջ համար իրար ծեծելու պատմությունը՝ ամոթանք տալով հայ ժողովրդին: Սա այնպիսի մեծ վրդովմունք էր առաջացրել գյումրեցիների մոտ, որը շատերը ստիպված եղան պատասխան գրել նրան՝ այդքան աննրբանկատ լինելու համար:
Aravot.am-ի՝ Անդրեյ Մալախովի Գյումրի այցելելու մասին տեղեկությունը հաստատեց նաև Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը, որը փոխանցեց, թե ռուս հաղորդավարը Գյումրի է եկել նկարահանող խմբով, իր ցավակցական խոսքն ու ափսոսանք է հայտնել կատարվածի մասին: Այնուհետ հարցազրույց է վերցրել Սամվել Բալասանյանից՝ հետաքրքրվելով, թե ինչ մթնոլորտ է տիրում քաղաքում:
Լիլիթ Մակարյանի փոխանցմամբ, Գյումրու քաղաքապետը ներկայացրել է, որ ողջ քաղաքը ցնցված է կատարվածից, վրդովված ու նշել է, որ թեև հանցագործությունը ազգ ու դավանանք չի ճանաչում, սակայն, գյումրեցիները պահանջում են, որ ոճրագործը մնա Հայաստանի սահմաններում ու պատժվի ՀՀ օրենքներով: Անդրեյ Մալախովը հետաքրքրվել է նաև հայ-ռուսական հարաբերություններով:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետը նրան փոխանցել է, որ կոնկրետ Գյումրիում դրանք դարավոր պատմություն ունեն, ակնարկել է, որ հյուրասեր գյումրեցիները ռուս զինվորի հանդեպ միշտ հարգալից, հոգատար վերաբերմունք են ունեցել: Սամվել Բալասանյանը, Լիլիթ Մակարյանի փոխանցմամբ, նաև վստահություն է հայտնել, որ մի հանցագործի պատճառով սեպ չի խրվի հայ-ռուսական հարաբերություններում:
Նշենք, որ Անդրեյ Մալախովը եղել է նաև Գյումրու Մյասնիկյան փողոցում, որտեղ տեղի է ունեցել սպանդը, զրուցել Ավետիսյանների հարևանների հետ ու առաջարկել է նրանցից ոմանց 3 օրով իր հեռուստաալիքի ֆինանսավորմամբ տանել Մոսկվա՝ այս սպանության մասին պատրաստվող հատուկ թողարկմանը մասնակից դարձնելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Спасибо за отклик , более ,чем обьективности армяне не требуют.
Все понимают -один раз умолчат,повторится 100 раз . Единственный вариант не нагнетать – быть обьективными ,понять боль народа,который хоть и темпераментный,но принимает боль каждого как свою. Важно,что б маленький мальчик выздоровел и не было новой волны скорби.
Армения – это страна порождающая гениев,кто знает кем станет маленький Сережа и для какой важной миссии сохранил его Бог.
Եկել է, որ սպանությունից շոու սարքի, էտ չեք, հեսա մի գովք առ Ռուսաստան, մի պարսավանք առ բողոքող գյումրեցիներ, էլ ԱՄՆ-ի պետդեմ, էլ Սորոսի հիմնադրամ, էլ Մայդան սաղ խառնելու են իրար:
Այ ռուսներ, այն որ ձեր մաշկը սպիտակ է, դեռ չի նշանակում, որ դուք էլ մաքուր ազգ եք:
Զվելի է: Եկել է, որ նորից ցնցող հաղորդում սարքի ու ռեյտինգ հավաքի: Շոուի մեջ մարդկայնության չափը ճիշտ այնքան է, ինչքան սպասվող եկամուտը: Գեղեցիկ խոսքեր էլ կասի, կհուզի, բայց մեկ է, կեղծիքն ու ձևականությունը հորդելու են:
Շատ լավ կլինի,որ Գյումրին ներկայացնողների մեջ լինեն ռուսերենին լավ տիրապետող և գրագետ մարդիկ:Չէի ուզենա,որ հաղորդումը դիտելիս հեռուստադիտողի մոտ սխալ տպավորություն ձևավորվի մեր քաղաքի մասին:Այս հարցում տեղի իշխանավորները պետք է համագործակցեն Մալախովի աշխատախմբի հետ:
Շատ ճիշտ ես ասում Արմեն։Կարևոր է,որ մասնակցեն գրագետ մարդիկ՝իրենց իմացածն ու վերաբերմունքը նորմալ ներկայացնելու համար։
4000 հաւանում, 32000 դիտում՝ 12 ժամում:
Սա բացայայտում է հայերի հոգեբանական թոյլ կողմերից մէկը: 21-րդ դարի հայն անտեսուած լինելու բարդոյթ ունի: Եւ անասելի հրճւում է, երբ օտարն իրեն չի արհամարհում ու բանի տեղ է դնում: Այս դէպքի հետ կապուած էլ: Հայերին ամենից շատ զայրացրել էր Պուտինի, ռուսական ալիքների եւ մեծ հաշուով ռուս հասարակութեան միտումնաւոր լռութիւնը: Եթէ այդ լռութիւնը խախտուէր ու յաւուր պատշաճի լուսաբանուէր, հայերը սիրով կը համաձայնէին, որ դատավարութիւնը նոյնիսկ Ռուսաստանում ընթանար:
«,,մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը, ով փոխանցեց, թե ,,,»
Տարածուած սխալ հայերէնում:
Մերոնք կարծէք չեն սիրում ՈՐ շաղկապը:
ՈՎ-ի փոխարէն պիտի լինի ՈՐԸ
Պօղոսը, ՈՐԸ,,
մարդը, ՈՐԸ,,
բայց՝ նա, ՈՎ,,
После обеда горчицы не надо!!! Возврайся в свою ДЕРЖАВУ!!!