Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները հերթական անգամ խալաթ հագցրին ՀՀ իշխանությանը»

Հունվար 13,2015 17:43

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործը պետք է հայկական կողմը քններ` չնայած Հայաստանի գլխավոր դատախազության քիչ առաջ տարածած հաղորդագրությանը, թե գործը քննելու է ռուսական կողմը` համաձայն ՌԴ Սահմանադրության:

«Հայաստանի դատախազության կողմից տարածված հաղորդագրությունը արձանագրում է ՀՀ իշխանությունների չգոյությունը եւ լաքեյությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ:

Այդ տղան հայտնաբերվել ու ձերբակալվել է ոչ թե ռուս-թուրքական սահմանը հատելիս, այլ Հայաստանի տարածքում, որտեղ հենց ռուսական բազայի զինվորականները, ինքնաձիգներով զինված, իրականացնում էին օպերատիվ հետախուզական աշխատանքներ:

Այսինքն, արդեն առանց իրավական հիմքի ու թույլատրության՝ հենց իրենք էին խախտել ռուսական բազայի գտնվելու կանոնները` համաձայն որոնց իրավունք չունեին առանց թույլատրության դուրս գալ բազայի տարածքից: Այսինքն, նրանք խախտել էին նույնքանով, որքանով սպանության մեջ կասկածյալը, որը դուրս էր եկել բազայի տարածքից: Ռուսական կողմը ակնհայտ ցույց է տալիս, որ հարցի լուծումն իրենց է վերապահված եւ դրանով հովանավորում է մարդասպանության մեջ կասկածյալին: Ավետիսյանների ընտանիքի ներկայացուցիչները լուրջ հիմքեր ունեն հարցադրումներ ներկայացնել թե’ ռուսական բազային, թե’ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ դա քաղաքական հարթության մեջ լուծվող հարցերի իրավական ձեւակերպումն է: Հերթական անգամ ռուսները խալաթ հագցրին Հայաստանի քաղաքական իշխանությանը»,- ասաց իրավապաշտպանը:

Նա օբյեկտիվ քննության որեւէ հնարավորություն չի տեսնում, նաեւ մտավախություն ունի, որ ռուսական կողմը նույնիսկ չի թույլատրի հայ իրավապահներին հանդիպել մարդասպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին եւ իրականացնել քննչական աշխատանքներ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ու՞մ է տվյալ դեպքում հետաքրքրում Ռուսաստանի սահմանադրությունը: Հանցագործությունը կատարվել է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀՀ քաղաքացիների հանդեպ ու կասկածյալը գտնվու՛մ է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ: Այսինքն՝ սա Հայաստանի՛ իրավասության ներքո է: Միջազգային իրավունքը այս հարցում շատ հստակ է:

    Կա՞ երկկողմանի պայմանագիր,որտեղ ասվում է,որ հայեր մորթած Հայաստանի ռուսական բազայի ռուս զինծառայողը չի հանձնվելու ՀՀ օրինապահներին: Այս ի՞նչ ԱՆՀԱՐԳԱՆՔ է հայ ազգի հանդեպ. լրիվ թքա՞ծ ունի «բարեկամ» ռուսը Հայաստանի ու հայի կյանքի վրա:

  2. Nara says:

    Вы самый первый лакей, г. Сакунц! Пермяков такой же предатель своей Родины,как и все остальные предатели, где бы они не находились, из-за которых гибнут невинные люди,которые работают за деньги иностранцев, дестабилизируют ситуацию в собственных странах! Тот судья, который надел Арутюняна халат—–тоже предатель ! Из-за предателей самые большие проблемы! Радует только одно——их (предателей) очень мало! Жалкая кучка!

    • Արմեն says:

      Вы точно охарактеризовали, русские предатели. Это факт по истории.

      • Nara says:

        Если бы русские были предателями,веками бы не сохранили свои земли(1/6 часть мира)! Чего, к сожалению,не сможем сказать про нас(((((((((!!!!! И, если бы не российская база, то турки с азерами давно бы закатали в асфальт нашу Родину! Отныне, 7 раз подумай, потом напиши!

        • հոպար says:

          Ցավակցում եմ ազգիս մոլորված դուստրին, որ մինչեւ հիմա հավատում է հեքիաթներին: Եթե ռԱՄԻԼ սԱՖԱՐՈՎՆ է սպանում, ապա դա նշանակում է, որ ազերինը բոլորն էլ այդպիսին են, իսկ եթե մորթողը ռՈՒՍ է ուրեմ հանցագործը ազգություն չունի, նա ուղղակի դավաճան է: Տեսնես մեր ազգին լաթի տեղ դնող ռՈՒՍՆԵՐԸ գիտեն թե ինչքան անվճար փաստաբաններ ունեն մեր երկրում: Ողբամ զքես իմ ՀԱՅ ԱԶԳ, ՔՈ ԲՈԼՈՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ: _Ты трус, ты раб, ты армянин. А. С. Пушкин, դարեր առաջ ասված խոսքեր. Класик, ничего не скажешь. _Գիտեք թե հեշտ է ռՈՒՍԱՍՏԱՆԻ նԱԽԱԳԱՀԻ հետ խոսելը. Սերժ Սարգսյան

  3. Արթուր Ղազարեան says:

    «Արթուր Սաքունցի» փոխարէն հանգիստ կարող է գրուել իմ ազգանունը՝ «Արթուր Ղազարեան»:

    Ստորաքարշութեան ու նուաստացումների այսպիսի աննախադէպ շարան, որ մենք տեսանք ՍՍ «կառավարման» օրօք, հայոց պատմութեան ընթացքում, քիչ կամ գրեթէ չի արձանագրուել:

    Տեսնո՞ւմ ես Սերժ Սարգսեան, ինչպիսի թշուառ վիճակում յայտնուեցինք քո իսկ վարած տկարամիտ ու անհեռատես քաղաքականութեան պատճառով:

    Աւելի քան վստահ եմ՝ օր առաջ երազում ես հեռանալ ասպարէզից, որովհետեւ վարկաբեկւում ես ժամ առ ժամ: Քեզ նմանների համար Քրիստոսն ասաց, «Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:

    Տարիներ անց քո «կառավարման» ամօթալի տարիները պատմուելու են սերունդներին: Ու այդ ժամանակ չեն լինելու ո՛չ քո համակիրները, ո՛չ էլ հիւսիսի վերադասդ, որոնց այդքան հաճոյանում ես:

    Ռուսիոյ ներկայիս իշխանութեան օրերը հաշուած են: Մօտալուտ վախճանը չնկատել կարող է միայն տգէտը:

    Ռուսական լծից (վիրաւորուէք, թէ ոչ՝ դա փաստ է) մասնակի ազատուեցինք 1991թ.-ին: Յաջորդ ցատկը լինելու է Պուտինի գահավիժման ժամանակ:

    • Nara says:

      Արթուր Ղազարեան, Ձեր փափագած «յաջորդ ցատկը» կլինի առնվազն տաս տարի հետո(այդքան է սահմանադրությամբ Պուտինի ժամկետը): Բայց դա Ձե՛ր փափագն է, խնդրում եմ չընդհանրացնեք: Մեր ժողովրդի շաաատ մեծ մասը Ձեր ցանկության հետ, կներեք, ոչ մի աղերս չունի:

      • Արթուր Ղազարեան says:

        Ո՞ր սահմանադրութեամբ: Էն, որ ճանկերը հասել են Հայաստան ու դրա դրոյթներն ե՞ն արդէն կիրառւում մեր երկրում:

        Իսկ մինչ այդ օգտակար տեղեկութիւնններ՝
        1 USD = 66 ռուբ. 🙂
        1 տակառ նաւթ = 45 $ (բռնէք՝ չընկնեմ 🙂 )

        Շարունակե՞նք: Սիրով,,

        Մոլորակի ՀՆԱ-ն կազմում է շուրջ 72 տրիլիոն $ ,որից
        Մեծ եօթնեակ – 34 տրիլիոն, այդ թւում ԱՄՆ՝ 16 տրիլիոն
        Ռուսաստան – 2 (երկու) տրիլիոն:

        Ծիծաղելի է՞ր: Այո 🙂

        Ասում են՝ դրանք դեռ Ամանոր են նշում «օտ յուժնիխ մորեյ դո պոլյարնոգո կրայա»: Դեռ տաք են, չեն զգում: Տարուայ կէսերից առաջին ծիծեռնակները կը գան:

        Յ.Գ. Յիշո՞ւմ էք «Տիտանիկ» կինոնկարը: Խորասուզուող նաւի վրայի մարդկանց բացատրում էին, թէ ինչ է լինելու բուն խորտակման պահին: Նաւի ծաւալով մի մեծ տարածութիւն է առաջանալու եւ շուրջը եղած ամէն ինչ հետը տանելու է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031