Այսօր քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չեղյալ չի հայտարարվել հունվարի 13-ի Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումը՝ կապված Գյումրիի ողբերգական դեպքի հետ:
«Եթե պետականորեն սուգ հայտարարվեր՝ կհանեինք, բայց սուգ չի հայտարարվել: Չնայած ամսի 12-ի 4 միջոցառում հանվել է: Այսօրվա միջոցառումն էլ շատ զուսպ է լինելու: Ծրագրում փոփոխություններ են արվել: Հրավառություն նույնպես չի լինի»,- պատասխանեց Երեւանի քաղաքապետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկվանից հետևում եմ ողբերգական դեպքի շուրջ ընթացող զարգացումներին: Զարմանքս չեմ կարողանում թաքցնել. մեր կարկառուն գործիչների անտարբերությունը լրիվ բացահայտեց նրանց բոլորի դեմքերը, զարմացած եմ նաև մեր տարօրինակ հանգստությունից ու միայն շատ քիչ մասն է իրապես ցավում այս ոճրագործության համար: Մի ամբողջ ընտանիք զոհ դառավ ինչ-որ մի անասունի ու մենք ընդամենը լսում ենք լուրերով ու անցնում առաջ: Իսկ եթե հանկարծ ինչ-որ երևացող դեմք լիներ կենտրոնում, միանգամից ակցիաներ կկազմակերպեինք ու ցույցեր կանեինք ու խելացնոր արտահայտություններ շաղ կտայինք բոլորի հասցեին: Ինչու՞, չէ՞ որ մեր տան անդամն էին սպանվածները, ի՞նչ անենք, որ դերասան կամ քաղաքական գործիչ չէին: ՈՒ՞ր կորան ԶԼՄ-ները, ու՞ր կորան քաղ. գործիչները, ու՞ր կորավ ԱԳ նախարարը, որ հազիվ սրան-նրան ցավակցական հեռագրերա ուղարկում, բայց իր տան մեջ կատարվածի համար լռում է, ու՞ր կորավ վարչապետը, որ իրեն համարում է աննախադեպ կերպար ու նոր սովորած բառերով երբեմն ծղրտում է, ու՞ր են լրագրողները, որ ամեն քայլափոխի մի դեբիլի բռնացնում են ու հիմար հարցերով փող են աշխատում, ու՞ր են ձևական ընդդիմադիր գործիչները, որ ներկայանում են ազգի փրկիչներ՝ միլիոններ բաժանելով մարդկանց, ու՞ր են ռեժիմի դեմ պայքարող առաջնորդները, որ ավտոերթերով են զբաղված. թե՞ այս ամենը ձեզ հետ ոչ մի կապ չուներ ու ձեր պլանների մեջ չէր մտնում: Իսկ եթե այդպես է, ուրեմն դուք բոլորդ եք ձևապաշտ ու բոլորդ եք ծախված, բոլորդ եք գնում իշխանության հետևից, քանի որ ձեզ անուններ են պետք: Քանի որ դրսից ֆինանսավորվում եք ու պետք է դառնաք փող տվողի կամակատարները: ԱՅնպես որ, դուք բոլորդ եք վախկոտ, ծախված, իշխանատենչ կենդանիներ: Իսկ արդյո՞ք դուք հարկավոր եք Հայաստանին ու մարդիկ պետք է հավատան ձեզ ու գան ձեր հետևից. իհարկե ոչ: Իսկ եթե անելիք չունեք Հայաստանում, ուրեմն ինչու՞ եք մնացել այստեղ:
Հարգելի նախագահ, անպայման պետք է ինչ-որ ոճրագործի սպանեին, որ համազգային սուգ հայտարարեի՞ք ու հետաձգեիք բոլոր միջոցառումները, սուտ հոգևոր առաջնորդ, բա դու ինչու՞ ձայն չես հանում, թե՞ փող չես աշխատելու այս ամենի մեջ ու դա քեզ հետաքրքիր չի:
Իմ խնդրանքն առ Աստված՝ Տեր իմ, մաքրիր Հայաստանը ձևական, սուտ բարեպաշտներից, սուտմարգարեներից ու ազգի փրկիչներից, վերացրու Հայաստանից ամեն սուտն ու կեղծը և թող քո երկրում ապրեն միայն արժանավորները: Թող բացվեն բոլորի օրհնության արկղիկները ու թող բոլորը ստանան իրենց արժանի օրհնությունը: