Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»

Դեկտեմբեր 25,2014 14:00

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ուշագրավ հայտարարություն արեց:

Նա նախ ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը:

Հակ Դեմոյանը կոչ-հորդոր հղեց սփյուռքահայերին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել. «Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»: Պարոն Դեմոյանն ասաց, որ երեւույթներ կան,որոնց մասին չի կարող այսօր բարձրաձայնել: Բայց կոչ է անում զերծ մնալ նման ծրագրերից, թեկուզ իրեն անվանեն ռասիստ կամ այլ բան:

Նա հայտարարեց, որ ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ. «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»:

Նա ասաց. «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»: Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է:

Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանը անուն տվեց. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»: Հայկ Դեմոյանը որակեց Աշոտ Մելքոնյանի քայլը լկտի: Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է:

Aravot.am-ի հարցին՝ քանի որ այստեղ ազգային անվտանգության խնդիր է, եթե Դուք կասկածներ ունեք, որ հայ պաշտոնյան համագործակցում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, մտադիր չե՞ք դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդիրը լուծելու համար՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց, որ այդ  անձը անպատիժ է, անօրինականության համար պատասխանատվության չի կանչվել. «Ես դա համարում եմ խնդիր»: Նա նաեւ պատմեց, որ Աշոտ Մելքոնյանը ԶԼՄ-ներից մեկին ասել է, որ ատենախոսությունը կարդացել էի, իմ դուրը չէր եկել. «Սա գիտական աշխարհում լուրջ գիտնականի կողմից եթե այդպիսի արտահայտություն է հնչում, դա արդեն լուրջ գիտնական չի: Դուր գալ չգալը ատենախոսության համար չի կարելի ասել: Սա ես համարում եմ անպատժելիություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (26)

Պատասխանել

  1. david says:

    Ուրեմն պետք չէ նեղանալ թուրքից,
    Հիբրիդն է խոսում պատմության խորքից,
    Հայի մեջ նստած ազգեր կան և բյուր,
    Խառնուրդը ազգ չէ, ցավ է ու մրմուռ:

  2. Maxim says:

    Հանրապետական ախոռից, կամ նրա աջակիցներից, յուականչյուր ոք պատրաստ է ցանկացած դավադրության,՝ հանուն անձնական ամենափոքր շահի։ Այնպես որ, թե՛ մեկից, և թե՛մյուսից սպասելի է ցանկացած ստորություն։

  3. Հայկ Դեմոյան.դուք էլ արհամարհեցիք իմ խնդրանքը նպաստելու Ցեղասպանությանը նվիրված իմ, «Սիփանա քաջեր» ստեղծագործության կատարմանը:Անգամ չպատասխանեցիք:Ես ձեզ ներկայացրել էի այն բոլոր բյուրոկրատական արգելք փաստարկները,որոնց պատճառով ստեղծագործությունը անիրավ ձեւով արժանացավ տառապանքների:Բայց հոգ չէ՝ ստեղծագործությունը կատարվում է,կմնա,դուք՝ կգնաք:Ուրախ եմ,որ ձեր դեմ կամպանիա է ստեղծվել,քանզի դուք ձեր քար սրտով ապացուցեցիք,որ ժխտում եք Ցեղասպանությունը:Ինչ կբռթես,այն՝ կխռթես…Եւ միայն դու՞ք:Համեցեք հունվարի 30-ին Օպերայի դահլիճ եւ շատ բան կհասկանաք ու կզղճաք:Իսկ ես ձեզ չեմ ների…

    • ՀԱՅ says:

      Չգիտեմ ինչու նոր հիշեցի մի հին անեկդոտ դարձած ճշմարտություն․ գիտությամբ հետաքրքրվող մի մարդու մոտ ցանկություն է առաջանում մուտացիա ուսումնասիրելու ու մի շշի մեջ տեղավորելռվ երկու նմանատիպ տառական սկսում է նրանց հետևել։ Մի օր գալիս տեսնում է, որ երկուսն էլ անհետացել են։ Մտածում-մտածում է ու գալիս եզրակացության, որ եթե գնալու տեղ չունեին, ապա իրար կերել են։
      Դե արի ու գիտությանը մի հավատա։

  4. միսակ says:

    Իմ կարծիքով ՝ Հայկ Դեմոյանը , չափազանցնում է , այն հարձակվողական պաշտպանություն է … Իսկ պատճառները պետք է փնտրել ու բացահայտել։ Այն , լուրջ մեղադրանքներ էն հնչեցվել ՝ Աշոտ Մելխոնյանի հասցեին…

  5. Մեսրոպ says:

    Այս հետույքով էլ ուզում ենք թուրքերի հետ ՛՛մեջլիս մտնել՛՛ ու պատմական եղելությունը վերաապացուցել?: Իմ խոր համոզմամբ, Հայկ Դեմոյանի հայտարարությունները անհետևանք պետք է չմնան թե իր և թե Աշոտ Մելքոնյանի համար, եթե մենք դեռ պետություն ենք: Այլապես ես իրավունք ունեմ մտածել, որ թուրքական ծածայությունների հետ համագոծաքցողների թիվը ներկա իշխանությունների մեջ շատ ավելի շատ է:

  6. Գալուստ says:

    Ես ողջունում եմ Հայկ Դեմոյանին ով ի տարբերություն դավաճան ռեժիմի մյուս ենթականերին չի վախենում որ իրեն կհեռացնեն աշխատանքից: Այո պարոն Հայկ Սեռժ Սարգսյանի ռեժիմը ամուր կապերի մեջ է Թուրքական կառավարության հետ և աշխատում է ցեղասպանության հարցը հասցնել զերոյի: Ես կոչ եմ անում որ չենթարկվեք արդեն Հայության կողմից ճանանչված դավաճանին:Դավաճանները որոշել են Եղեռնիի 100 ամյակը վերածեն շոուի: Սեռժ Սարգսյանը որոշել էր Թուրքերին ներել և զիջել ամեն ինչ: Ես նկատեցի որ Սեռժ Սարգսյանը ցանկանում էր որ իրեն Նոբելյան մրցանակ կշնորհեն եթե Թուրքիային ների առանց վարձահատույցի: Մենք ձեզ հետ ենք Պարոն Հայկ Դեմոյան:

  7. Իրա says:

    Իզուր էլ խոսում է: Պատմական կուլմինացիոն ժամանակահատված է; Շատերը այդ խնդիրներին հիմա չեն էլ անդրադառնում: Շատերին է հայտնի: Իրենց մտքի ողջ ճկունությունը ներ են դնում առավել հնարավոր ու ընդունելի ուղիների կյանքի կոչելուն: Առճակատումն ավելի է բարդացնելու թե՛ իր, թե՛ ընդհանուր իրավիճակը: Աստծո իմաստությունն ու խաղաղությունն եմ ցանկանում նրան: Ով աչք ունի կտեսնի, ով ականջ՝ կլսի:

  8. dyadyur says:

    Ուղղակի խայտառակություն է,երբ երկու գիտնական,կամ իրենց գիտնական համարող մարդիք նման հասարակական վեճի մեջ են մտնում և բացառված չէ,որ մյուս կողմն էլ մյուսին մեղադրի թուրքական գործակալ լինելու մեջ, ռուսական ,,сам дурак,,հակադարձումով;Չնայած խուսափում եմ ուրիշների վեճերին խառնվելուց,առավել ևս,որ կողմերից ոչ մեկի հետ ծանոթ չեմ,սակայն աչքովս ընկավ պ-ն Նուբար Ասլանյանի քոմենթը,որն իհարկե, իմ կարծիքով, կանտեսվի պ-ն Հայկ Դեմոյանի կողմից:Սակայն իզուր:Հակառակ դեպքում կստացվի,որ ,,все люди бл-ди,а я святой,,.Բացի դրանից,եթե պ-ն Հ.Դեմոյանը տվյալներ ունի որևէ մեկի մասին,որ այդ անձը համագործակցում է որևէ օտար պետության համապատասխան ծառայությունների հետ,ապա ճիշտ է,պետք չէ այդ մասին բարձրաձայնել.ուղղակի,առանց աղմուկի`քաղաքացիական պարտքի գիտակցումով,, այդ մասին պետք է տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

  9. Արմեն says:

    Ժողովուրդ, իսկ չեք կարծում, որ նման ստոր ձևով, հնարավոր է ռուս-թուրքական բարեկամության հրամայականով, հանրության տրամադրության հետ են խաղում և կատարում են իշխանության պատվերը, ժողովրդի կարծիքը ստուգելու համար: Չնայած ժողովրդի կարծիքը երբ են հաշվի առել:

  10. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա ճի՛շտ տակտիկական ու ստրատեգիական քայլ է,որ պիտի դրականորեն խոսել (ու նույնիսկ պարգևատրել) այն թուրքերին,որոնք հայերի կյանք են փրկել: Սրանով պիտի ցույց տալ,որ կատարվածն այնքան ԱՀԱՎՈՐ էր,որ նույնիսկ թուրքեր են փորձել փրկել հայերին:

    • Գոհար Արշակյան says:

      Անշուշտ, դա ճշմարտություն է…Քեռու ջոկատում կռվող Բուլանըղի Համզաշըխ գյուղից Բարիկ պապս,որ հեռվից հեռադիտակով էր տեսել ողջ տոհմի մորթը…միշտ նշում էր, որ ոմանք փրկվել են հարևան թուրք ընտանիքի միջոցով…

  11. karen says:

    Այն,որ Հայաստանում դիսերտացիաները փողով են գրել տալիս, դա դժբախտաբար ճիշտ է ասում Դեմոյանը:Գուցե ժամանակն է հրաժարվել դիսերտացիաներից՝ որպես իրեն սպառած ու իր դարն անցած երևույթ:Իսկ Աշոտ Մելքոնյանի հարցում Դեմոյանն հաստատ չափն անցնում է:Մելքոնյանը ազնիվ ու հայրենասեր անձնավորություն է:

  12. david says:

    Այ ախպեր, հացիս մի լինիր վայիս,
    Մեկին թուղթ է պետք, մյուսին `փող,
    Հայի պատմությունն է ճերմակ քող:

  13. Գոհար Արշակյան says:

    Կարդացի ու չեմ ուզում հավատալ, միտքս եկավ անցյալ դարասկզբի պիտակավորումները՝ տրոցկիստ, հակահեղափոխական, դաշնակ… սրանք մահացու մեղքեր էին, դե մեր նոր ժամանակներում էլ դրանց հոմանիշը հավանաբար թուրքն է…

  14. ռոզա says:

    ռեմհավադում դեմոյանին միակ մարդն է ով պաթտպանում ե հայոց շահերը ոզում են պաշտոնից հանել գործ են սարքում օգտագործելով դեմոյանին ամոթ է ամոթ ողջ իշխանական թեւը պրոթուրք է

  15. ռոզա says:

    չեմ հավատում դեմոյանինգործ են սարքում Աշոտ Մելքոնյանի դեմ որ պաշտոնից ազատեն Աշոտ Մելքոնյանը միակ հարենասեր մարդն է որը պաշտպանում է ճշմարտությունը

  16. ռոզա says:

    ինչու եք հռիփսիմե աղավաղում փաստերը Մելքոնյանը ասում է որ մի երկու հատված պարունակել է մեզ վտանգավոր դրույթներ որը մեզ համար վտանգավոր է եղել խնդրել է հանել բայց դեմոյանը առարկել է ուՄելքոնյանը չ չի ներկայացել պաշտպանությանը ,ինչու եք աղավաղում փաստերը հռիփսիմե միթե կարելի է

  17. Նա նախ ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը:

    Առաջինը այս մասին` բարի թուրքերի,որ հայերին են փրկել ցեղասպանության ժամանակ Սերժ Սարգսյանը ասաց և շնորհակալություն հայտնեց թուրքերից. ….

  18. Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:

    Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք

    սա: https://www.azatutyun.am/…/news/20140513/2031/2031.html…

  19. Geheni Araqel says:

    Հայկ Դեմոյանը լավ էր հասկացավ, Այս քսանհինգ տարի է այդ ենիչերները գործում են Հայաստանի իշխանությունում, ու մի ժամանակ էլ ինքն էր նրանց դուդուկի տակ պարում ու հանկարծ․ Էվրիկա․․․ Հայտնագործություն արեց․․․ Տղա ջան, մի տես թե ինչ արեցին Հայաստանի հետ ու նոր խոսա․․․ Արդեն ուշ է աղջիկ ջան․․․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031