Բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը, այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում խոսելով պարբերական հիվանդության եւ այլ հիվանդությունների առաջացման պատճառներից` նշեց, որ բոլոր հիվանդությունները մարդու կենցաղային սխալների արտացոլումն ու արձագանքն է օրգանիզմի կողմից` որպես պաշտպանողական գործընթաց:
«Համապատասխան սխալի չափից օրգանիզմն է հիմնականում որոշում պաշտպանական որ միջոցը ընտրի՝ կապված մարդու տարիքային առանձնահատկությունից, կամ ալերգիկ ֆոնից»,-նշեց դիետոլոգը` ավելացնելով, որ պարբերական հիվանդություն, որը անվանում են նաեւ` երեւանյան, կարող է առաջանալ վախից, սթրեսից կամ սխալ սննդակարգից, որը կարելի է իսպառ վերացնել կանոնակարգելով սննդակարգը:
Քաղցկեղը, ըստ Հայկազ Սարգսյանի, ինքնին հիվանդություն չէ, այլ ինչպես նա է ասում՝ քաղցկեղի վիրուսը նստում է այնտեղ, որտեղ կան սխալ սննդային կուտակումներ, բայց նույնիսկ սա չի նշանակում, որ քաղցկեղը ունի վիրուսային ծագում: «Քաղցկեղի բջիջը իր մեջ ներառում է ջերմամշակված սխալ ուտելիքներ, որը իր մեջ յուրաքանչյուր 20 կգ-ից ոչնչացնում է 19 կգ-ը»,-ասաց պարոն Սարգսյանը:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս հիվանդություններից խուսափելու կամ հաղթահարելու համար հետեւել սննդակարգին:
Կարդացեք նաև
«Պետք է առավոտյան շատ թեթեւ սնվել` գիշերվա ժամանակ օրգանիզմում ոչ պետքական կուտակումները օրվա ընթացքում դուրս գալու համար: Օրինակ՝ առավոտյան 1 բաժակ սառցաջրին ավելացնել 1-3 թեյի գդալ խնձորի քացախ եւ դատարկ ստամոքսին խմել, այնուհետեւ սեւ կծու բիբար կուլ տալ 8-10 հատիկ կամ 2 խնձոր եւ չիր, չամիչ ուտել»,- նշեց բժիշկը: Նա այդ «նախաճաշի» օգտակարությունը բացատրեց նրանով, որ 8 պղպեղի հատիկները ապահովում են օրգանիզմի նյութափոխանակությունը 24 ժամ եւ շնչառության հետ միասին սինթեզում են այն ամենը, ինչը որ հարկավոր է օրգանիզմին: Դիետոլոգը խորհուրդ է տալիս, որ պետք է ուտել պինդ ճաշատեսակներ` ուտելուց առաջին պատառն էլ եփած սննդամթերք չլինի:
«Պետք է իմանալ սպիտակուցների, ածխաջրածինների եւ ճարպերի ճիշտ օգտագործումը: Սպիտակուց են պարունակում չբոված ընդեղենը, կաթնաշոռը, պանիրը, ձկնեղենը, ձվի սպիտակուցը, մսեղենը եւ պետք է ուտել սկզբից ոչ ջերմամշակված սննդի հետ: Մարդ, եթե կարողանա նաեւ ցորենի թեփ օգտագործել բոլոր սննդամթերքների հետ, ապա օրգանիզմին կապահովի անհրաժեշտ օգտակար նյութերով»,-ասաց Հայկազ Սարգսյանը: Դիետոլոգը շատ զտված կամ եփված ուտելիքը համարում է օրգանիզմի աղտոտում` խորհուրդ տալով օգտագործել թերեփված սննդամթերք:
Բժիշկը նշում է նաեւ, որ թթվածնի նորմայից ավելին օրգանիզմում թույն է եւ արյան բարձր ճնշման ժամանակ պետք է շնչառությունը կարգավորել եւ սահմանափակել թթվածնի մուտքը օրգանիզմ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ