Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործում «ներքաշվեց» Վանո Սիրադեղյանը (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 23,2014 13:45

«Ֆինանսական բուրգի» գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նախորդ նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել վկա Արտակ Գալստյանին, որը հայտնի է «Վանոյի Արտակ» կամ «Վանոյի ճուտ» անուններով:  Տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Արտակ Գալստյանը իր վստահորդների տեղեկությունների համաձայն՝ գտնվել է հանրապետությունից դուրս, մինչդեռ ԱԱԾ-ից այսօր ստացված եւ դատարանում հրապարակված փաստաթղթի համաձայն, Ա. Գալստյանը եւ նրա կինը նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ՀՀ սահմանը չեն հատել:

Finburg-3 Finburg-4

Մինչ մեղադրող Արթուր Երիցյանը հարցեր կտար «ֆինանսական բուրգի» գործով բարձրաստիճան ոստիկանապետերի գումարները իր տարադրամի կետերում շրջանառած ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին, վերջինը հայտնեց, թե ուզում է լրացուցիչ ցուցմունք տալ: Նա չընդունեց իրեն առաջադրված մեղադրենքը եւ ասաց, որ 12 հատորներին ծանոթանալիս չի տեսել մի բան, որով իրեն մեղավոր զգար եւ նախաքննության ժամանակ էլ ցուցմունք է տվել առանց փաստաբանի: Նա ասաց, որ հանգիստ է եղել, քանի որ մեղավոր չի եղել:

Իսկ Արտակ Գալստյանի հետ կապված դատարանին ներկայացրեց լուսանկարում պատկերված հաշվարկները, որոնք, ըստ նրա՝ հրաշքով գտնվել են իրենց տանը:

Finburg

Դա Արտակ Գալստյանի ձեռագիրն է, որտեղ երեւում է թե իր պարտքը, ինչպես նաեւ տոկոսի չափը: Նա ասաց, որ Արտակին փոխանցում է արել մինչեւ 30.000 եվրո գումար, ինչը չի երեւում այս հաշվարկներում եւ որ Արտակ Գալստյանը իր վիճակը իմանալով գնացել է ամեն կարգի խարդախությունների եւ փոխարեն նրա նկատմամբ հարուցեն քրգործ, փորձում են մեղավոր ճանաչել իրեն:

Նա հանդես եկավ տարօրինակ հայտարարությամբ, համաձայն որի՝ Արտակ Գալստյանը ինքն է հոգացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի տան ծախսերը (դիտեք տեսանյութը) եւ որ նախաքննության ժամանակ էլ նա ուղղորդել է քննիչին՝ քննությունն է վարել:

Դատախազ Ա. Երիցյանի հարցին, թե ովքե՞ր էին հզոր մարդիկ, որ կանգնած էին Արտակի ետեւում, ամբաստանյալը պատասխանեց, որ կասկածներ կան, չեմ ուզում տալ նրանց անունները:

Ա. Երիցյանը շարունակեց՝ Վանոյին թողեցինք, Վանոյից պրծանք, տպավորություն եք ուզում ստեղծել, եթե ոչ՝ ապա տվեք անուններ:

Ամբաստանյալն ասաց, որ 2011թ.  Արտակ Գալստյանը իր բնակարանը՝ Փափազյան փողոցում գտնվող, գրավից հանել է, քանի որ դրան հետեւել է իրենց սեփական ավազի հանքը 45%-ով գրավ դնելը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031