Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցին ՀՀ արդարադատության նախարարի մասին. «Նախարարը հումորով, լավ մարդ է»

Դեկտեմբեր 19,2014 20:27

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նախարարության մի խումբ աշխատակիցների հետ, աշխատանքային այցով ժամանել էր Տավուշի մարզ: Նա Տավուշի մարզպետարանում ընդունեց իրավական խնդիրներ ունեցող մի քանի իջեւանցիների: Նրանցից մեկը հասարակական սպասարկման օբյեկտ է կառուցել, սակայն տարածքային վեճ ունի հարեւանությամբ ավտոտնակի տարածք ունեցող 2 քաղաքացիների հետ:

Նախարարը համբերատար լսեց քաղաքացու հուզված, երկարաշունչ խոսքը, նրան խորհուրդ տվեց հարեւանների հետ փոխզիջման գնալ, կամ էլ՝ դիմել դատարան: Մարզպետարանի միջանցքում իջեւանցի մի թոշակառու տղամարդ մեզ  ասաց, որ ինքը նախարարին դիմել է 20 տարվա վաղեմություն ունեցող հարցով: Նա մեծ գումար փոխանցելով շինարարական մի ձեռնարկության՝ պատվիրել էր բետոնյա հեծաններ, սակայն ԽՍՀՄ փլուզվելուց հետ դրանք չի ստացել: Թոշակառուի խոսքերով՝ նախարարն իրեն ասել է, որ այդ հարցի վաղեմության պատճառով այն չի կարող լուծվել: Սակայն քաղաքացին գոհ լինելով Հովհաննես Մանուկյանի վերաբերմունքից՝ ասաց. «Նախարարը հումորով, լավ մարդ է»:

Այնուհետեւ Հ.Մանուկյանը եւ նախարարության աշխատակիցները Իջեւանում այցելել են նոտարի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների տեղի գրասենյակներ, Իջեւանի սահմանագոտի: Նախարարն Իջեւանում այցելել է նաեւ վերջերս 2 զույգ տղա ունեցած Դավիթ Սահակյանի բնակարան եւ ֆինանսական որոշակի աջակցություն ցուցաբերել 6 տղա ունեցող ընտանիքին: Դավիթ Սահակյանը մեզ հայտնեց, որ իր ընտանիքը շնորհակալ է նախարարի նման վերաբերմունքի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայարդարը արդար հայի,
    Թանգարանում, արդար, բարի,
    Դարից ճպուռ պիտի քերի,
    Օ, հայ արդար…Վերջդ բարի,
    Թույնը թույնին սպեղանի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031