Aravot.am-ին ահազանգած քաղաքացիները պատմում են, որ Կոմիտասի հասցեում գործող Yerevan City սուպերմարկետից թույլ չեն տալիս առեւտուր անել: Քաղաքացիներից մեկը պատմեց, որ արգելել են 10 կգ շաքարավազ գնել, երկար բանակցելուց հետո միայն թույլատրել են 5 կգ շաքարավազի վաճառքը. «Ձեռքից 10 կիլոգրամ շաքարավազը վերցրին, ասացին` չի թույլատրվում 10 կիլոգրամի վաճառքը: Ինձ պատճառներ չեն հայտնել»:
Մեկ այլ քաղաքացի պատմեց, որ կեսօրին կրկին նշված սուպերմարկետում հայտարարել են, որ առեւտուրը կարճ ժամանակով դադարեցվում է:
Yerevan City-ի գլխավոր գրասենյակի «թեժ գծից» հերքեցին այդ լուրը, ասացին, որ սուպերմարկետի բոլոր մասնաճյուղերում առեւտուրը բնականոն ընթացքով ընթանում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
սուտ է: ես եղել եմ Երևան սիթիում ժամը 2-ի մոտերը, ու ոչ մի սահմանափակում չի եղել: