Այսօր Եռաբլուրի պանթեոնում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունից առաջ մի միջադեպ եղավ:
Մինչ սգո արարողությունը, երբ օդաչուների մարմինները բերեցին Եռաբլուր, լրագրողները սկսեցին տեսանկարահանել զոհվածների լուսանկարները:
Մի փոխգնդապետ, որը լուսանկարների տեղափոխման հատվածի համար էր պատասխանատու, սկսեց կռվել լրագրողների հետ՝ հորդորելով չնկարել: Այնուհետեւ վեճի բռնվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ այլ նկարահանողների հետ՝ բղավելով՝ «Արա գնացեք, սրբություն չունե՞ք արա: Գնացեք՝ կչափալախեմ, ասում եմ՝ մի նկարի: Կիրգի՛զ, կիրգի՛զ ես դու»:
Նա հորդորեց թաղումը նկարել, ոչ թե նախապատրաստումը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Գագիկ Շամշյանն Aravot.am-ին ասաց, որ ինքը փոխգնդապետին ասել է, որ փառք տա Աստծուն՝ միջադեպը սրբավայրում էր՝ Եռաբլուրում. «Հակառակ դեպքում ես էլ այնպիսի շոու կսարքեի, որ ինքն էլ կդառնար չուկչա: Ինձ ճանաչողները կզարմանան, թե ոնց չհակադարձեցի: Ուղղակի իր բախտը բերեց, որ ես չուզեցի այդ միջոցառումը հարամել»:
Գագիկ Շամշյանը նաեւ փոխանցեց, որ փոխգնդապետը ներողություն է խնդրել իրենից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մեկը վիրավորեց Կիրգիզներին էն մեկն էլ Չուկչիների: Ճիշտ կլներ իրար վիրավորեիք:
Ամենալավ Ջերմուկը Բջնին ա:
Viktor A Badalyan