Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն սպասում է Ծառուկյանի հայտարարությանը

Նոյեմբեր 20,2014 22:31

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե ոչ իշխանական ուժերը մերժել են իշխանությունների հետ բանակցությունների գնալու առաջարկը:

«Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսել եք, որ մերժել են»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե այդ մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարություն են արել, նա պատասխանեց.«Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող քաղաքական գործիչներն են»:

Ապա  հիշեցրեց, որ ԱԺ նախագահի հետ  եղած  հանդիպումից հետո ԲՀԿ-ականները տեսակետ չեն հայտնել. «Չեմ կարծում, որ Լեոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանը այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանից», դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք»:

Ճշտող հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասի՞ն է, Էդուարդ Շարմազանովն ասաց.«Դուք ասացիք, ես չասացի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930