Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. Ադրբեջանի ՊՆ-ի մամլո հաղորդագրությունը երկու տարբեր մարդ էր գրել

Նոյեմբեր 15,2014 15:18

«Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նման

«Ակնհայտ է՝ հայկական ուղղաթիռին հարվածելը ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրավորված քայլ էր»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ կատարվածից երեւաց, որ ադրբեջանական տարբեր կառույցներ տարբեր ձեւ էին պատրաստվել, իսկ լրատվամիջոցներն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչության վարչությունը պատրաստ չէին դեպքերի նման ընթացքին. «Մի անգամից շատ խառնվեց իրենց դաշտը, իրենք սկսեցին միանգամից տարբեր տեսանյութեր տարածել: Հիմնական իմաստն այն է, որ ցույց տային՝ ռազմական գործողություններ են կատարվել եւ միանգամից երկու տարբեր տեսանյութեր հայտնվեցին ուղղաթիռը խոցելու վերաբերյալ»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ տեսանյութերից մեկը սիրիական պատերազմից էին վերցրել, հետո նոր հայտնվեց իրական տեսանյութը. «Իրենց մոտ մյուս խնդիրն առաջացավ՝ ոչ ուղղվածության պատճառով իրար հետեւից մի շարք հայտարարություններ արեցին, որոնցից մեկն ասում էր՝ ուղղաթիռն անմիջապես հարձակում է կատարել, նույնիսկ ՊՆ-ի մամլո հաղորդագրությունը երեւում էր, որ երկու տարբեր մարդ էր գրել երկու տարբեր պարբերություն, այսինքն՝ մի պարբերությունում գրված էր, որ ուղղաթիռը հարձակել է, մյուս պարբերությունում գրված էր, որ պատրաստվում է հարձակվել, այսինքն՝ «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նման: Այդ պատճառով՝ այդ ուղղաթիռի տեսանյութը հակասում է իրենց ասածին»:

Նա ասաց, որ այնուհետեւ ոչ ռազմական թեւը թեզ է առաջ տարել, որ ուղղաթիռը հատել է սահմանը, բայց շուտով ադրբեջանական կողմը սկսեց հրաժարվել այդ թեզից: Պարոն Մարտիրոսյանը այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ դրանով նրանք ընդունում են, որ մինչեւ այդ եղել է ուրիշ երկրի տարածքում.

«Դրանից հետո փորձեցին դա էլ շտկել, իրենց ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը փակում է Արցախի օդային տարածքը, թույլ չի տալիս, որ այնտեղ թռիչքներ կատարվեն, եւ այն թեզը, որ ուղղաթիռը սահմանը հատել է հետին թվով փորձում են բացատրել, որ ընդհանրապես բոլոր ուղղաթիռները կամ ինքնաթիռները, որոնք գտնվում են ԼՂՀ տարածքում, արդեն իսկ համարվում են Ադրբեջանի սահմանը հատած»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930