Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոս Մարտին Զիլֆուղարյանը մարզպետի ատենախոսության միակ թերությունը համարում է տառասխալները:
«Հրաշալի աշխատանք է ներկայացված 600 էջ: Դրական եմ գնահատել աշխատանքը, կային միայն տառասխալներ»,- Aravot.am-ին պատմեց Մարտին Զիլֆուղարյանը:
Մեր հարցին՝ դատարաններում Սուրիկ Խաչատրյանի շահերն եք պաշտպանում այդ հանգամանքը չխանգարե՞ց ատենախոսությունը օբյեկտիվ գնահատել, վստահեցրեց, որ շահերի բախում կամ հակասություններ չեն եղել, այնպիսի աշխատանք էր, որ ով էլ նայի, դրական կգնահատի.« Սա այն դեպքը չէր, որ հենց այնպես ճառ ասեի, անցներ, իսկապես, լուրջ աշխատանք է: Աշխատանքի երկրորդ մասը նվիրված էր տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանք իրավաբանական հարցեր էին, որոնք ինձ վերաբերում էին ու այդ հարցերի մասին, ի դեպ, ոչ ոք չի խոսում: Գորիսի քաղաքապետ աշխատելու տարիներից նա մեծ հետաքրքրություն է ունեցել պատմության նկատմամբ, այդ բնագավառով ես էլ եմ զբաղվել տարբեր բնույթի ուսումնասիրություններ եմ կատարել Գորիսի եկեղեցիների, պատմության վերաբերյալ, բնակավայրերի պատմության, հնագիտական , մշակութային կոթողների վերաբերյալ: Ինձ համար հեշտ եղավ իր աշխատանքը ընդդիմախոսել»:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե յոթամյա կրթությամբ մարզպետը չէր կարող լավ աշխատանք ներկայացնել, մարտին Զիլֆուղարյանն ասաց.«Նա ավարտել է Սյունիքի ինստիտուտը, կառավարման ակադեմիան»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե ասում են չի ավարտել, դիպլոմներն է գնել, ասաց՝ ոչ.« Նման բան չկա»:
Նա նաեւ պատմեց, որ որոշ ժամանակ առաջ Գորիսի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը Սյունիքի մարզի պատմության իմացության մրցույթ էր հայտարարել, ու Սուրիկ Խաչատրյանը հաղթել է մասնակից դասախոսներին ու ուսանողներին. «Այդ մրցույթում ամենամեծ գիտակը Սուրիկ Խաչատրյանն էր: Ինքն իր վրա շատ խիստ աշխատում է, իրեն շրջապատում է մտավորականներով ու գիտնականներով եւ նրանցից շատ բան է սովորում: Ինքը շատ է սիրում իր հայրենիքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
իրեն շրջապատում են ստրուկներ
Մեկն ասում է թե – «Բաղդադում տասը մետր թռա!», բոլորը զարմանում են! Մեկն էլ գլխի է ընկնում – Հեր օրհնածներ, էստեղ էլ մետր կա, չափենք թող թռնի!
Հարկավոր է մեյդան կանչել իրեն էլ Զիլֆուղարին էլ, ու մի քանի տեստ հարց առաջարկել!
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/11/11/514883/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Դոկտոր Գեբելսն ասում էր` հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է…