Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ

Նոյեմբեր 09,2014 16:09

Այսօր «Նիգ Ապարան» հայրենակցական միություն հասարակական կազմակերպության 6-րդ համագումարի ժամանակ կազմակերպության նախագահ վերընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրան յուրահատուկ շնորհավորեց Դանիել Վարուժանի անվան դպրոց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը:

«Դու մեր լույս, հոգի: Խնդրում եմ լավ ծափահարեք նրան»,- ասաց դպրոցի տնօրենը:

Արդեն համագումարից հետո շարունակեց պատգամավորի գովքը.«Հայրենակցականի համար ամեն ինչ անում է: Հայրենակցականի զորավիգն է, նեցուկն է: Բարեգործն է բոլորի, հայոց բարեգործն է: Նա երբեք չի ցանկանում ցուցադրել իր արածը, եթե նրա բոլոր բարեգործությունները մեկիկ-մեկիկ թվարկենք ու վերածենք ֆիլմի, շաբաթներ կտեւի: Գիտե՞ք՝ ինչ օգնություն է տալիս դպրոցներին, սերուցք աշակերտներին»:

Մեր հարցին՝ ինչի՞ համար է օգնություն տալիս, ասաց. «Բարի գործի համար, որ իր աշխատածը իրեն հալալ լինի, իր աշխատածը առ Աստված լինի: Նա այնպիսի գերդաստան է, եթե մի օր բարեգործություն չանեն, ոչ իր մայրը, ոչ ինքը, ոչ էլ իր կինը անկողին չեն մտնի»:

Դպրոցի տնօրենը գովասանքի խոսքեր ասաց նաեւ Աղվան Հովսեփյանի հասցեին.«Շնորհակալություն այն մեծ ապարանցուն, որը բոլորիս վախը չափել է, որ հիմնեց այս տունը, բոլոր- բոլոր դժվարությունները կիսեց ու քրիստոնեական համբերությամբ տարավ այդ խաչը, մեզ դարձրեց գերդաստան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Հաց էյինք ուտում:
    Էլ կարող էյիք ավելի տհաճ բաներ տպել: Նման քծնանքից ախորժակս պախավ:
    սրանից հետո էլ “հայ մեծ բարեգործների” մասին կարդալիս զգույշ կլինեմ: ամեն մեկին մի հատ “մանկավարժ” է կցված:

  2. Արթուր Ղազարեան says:

    «,, Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք, եթէ մէկը մէկ առ մէկ գրած լինէր, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին»։

    ԱՒԵՏԱՐԱՆ ըստ ՅՈՎՀԱՆՆՈՒ (ԻԱ:25)

    🙂

    Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում՝ գովերգողը գովերգուողից աւելի վատն է, որովհետեւ սերունդ է թողնում («դաստիարակում») իրենից յետոյ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930