Մեր հայրենակից դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Էլբակյանն իր «Իմ խելագար Շեքսպիրը» մոնոներկայացմամբ վերջերս է մասնակցել մոնոներկայացումների խոշորագույն UNITED SOLO ամերիկյան փառատոնին եւ ջերմ ընդունելության արժանացել:
Ներկայացմանն անդրադարձել է միջազգային մամուլը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարոն էլբակյանը, ամեն մասնակից հնարավորություն ուներ խաղալ մի քանի անգամ, եւ դա կախված էր նրանից՝ արդյոք վաճառվել են քո առաջին կամ երկրորդ ներկայացման տոմսերը: Մեր հայրենակիցը «Իմ խելագար Շեքսպիրը» օտար հանդիսատեսի համար խաղացել է երկու անգամ:
Դահլիճում ի թիվս այլ հայերի, ներկա են եղել հայկական ջազի լեդի Տաթեւիկ Հովհաննիսյանն ու դերասանուհի Նորա Արմանին:
Կարդացեք նաև
Արթուր Էլբակյանի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.broadwayworld.com-ի