Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հերքում է այն, ինչ նշված է ԱԱԾ որոշման մեջ

Հոկտեմբեր 28,2014 21:50
komitas Vardapet Hovnanyan

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հերքում է, թե ինքը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն  ԱԱԾ-ում հարցաքննվել է իր որոշ հայտարարությունների համար:

Վարդապետը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ Հայաստանում սեռական այլասերվածություն քարոզող աղանդ կա ու տարբեր անուններով է գործում.                       «David Berg-ի աղանդն է, որը տարբեր անուններով է գործում: Դրա մասին ինձնից առաջ հայտարարել է միասնական երիտասարդական լիգայի նախագահ Սեւակը, ես իրենից հետո եմ ասել»:

Նա հերքեց պարոն Դանիելյանի պնդումը, թե ինքը ԱԱԾ-ում պարզաբանել է, որ սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին լսել է լիգայի նախագահ Սեւակից, վերջինս էլ սրճարանում է իմացել այդ մասին. «Ես որեւէ բացատրություն էլ չեմ տվել ԱԱԾ-ում: Ստեփան Դանիելյանի հայտարարության հիման վրա՝ ինձ պատասխանատվության կանչելու վերաբերյալ, թե իբր ես հակաազգային բաներ եմ հրահրում, այդպիսի դատարկ խոսակցություն: Ստեփան Դանիելյանի անպատասխանատու մոտեցման արդյունք է եղել այս ամենը»:

Կոմիտաս վարդապետը չցանկացավ անդրադառնալ ու մեկնաբանել «Հայաստանում աղանդների՝ տարեկան կես   միլիարդ դոլար ստանալու ու պետությունը քայքայելու համար օգտագործելու» մասին ավելի վաղ տարածված տեղեկությունը, որը Ստեփան Դանիելյանը վերագրում է վարդապետին ու այդ հայտարարության հավաստիությունը պարզելու դիմում ներկայացրել ԱԱԾ:

«Այդ մասին ես չեմ ասել, այդ մասին հայտարարել է եպիսկոպոս Արմեն Մելքոնյանը կարծեմ: Դրան արձագանքել է Ալեքսանդր Ամարյանը…հայտարարեց, որ բոլոր աղանդները միասին տարեկան կես միլիարդ դոլար են ստանում: Ինչո՞ւ են վերագրում այդ հայտարարություններն ինձ: Ստեփան Դանիելյանը իր մասին թող մտածի, ինքը առավոտից գիշեր պայքարում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Ստեփան Դանիելյանը ինձ չի հետաքրքրում, նա ինձ համար ոչ բարոյական մարդու կերպար է, եթե նա անվտանգության ծառայություն է դիմում հոգեւորականին դատապարտելու մեղադրանքով, սա նշանակում է 37 թվականի գործակալներից մեկն էլ Դանիելյանն է: Եթե նա 37 թվականին լիներ, վստահ եմ՝ ես այսօր կլինեի Սիբիրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Թե որքանով են իրականությանը համապատասխանում Կոմիտաս վարդապետի պնդումները, թե ինքը չի հարցաքննվել ու բացատրություններ ներկայացրել ՝ կարող եք համոզվել ընթերցելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը, որում հստակ նշված է, որ նրանից վերցվել են բացատրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031