Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ հոկտեմբերի 13-ին գյուղում հուղարկավորել են ադրբեջանական գերության մեջ մահացած 31-ամյա Կարեն Պետրոսյանին: Գյուղապետն ասաց, որ նրա դիակը տեսել են Կարենի հայրն ու հորեղբայրը, որ դիակի վիճակի մասին չպետք է անզգույշ հրապարակումներ արվեն, որոնք ավելի են խոցում վշտատեր մարդկանց, հարկ է սպասել դատաբժշկական եզրակացության արդյունքներին:
Գյուղապետն ասաց, որ Կարեն Պետրոսյանի հոգեհացի ավարտից հետո, ժամը 16-ից մինչեւ 17-ը, ազերի դիպուկահարը կրակել է գյուղի անասնապահի վրա: Անասնապահը ստիպված թաքնվել է Չինարիի ծայրին գտնվող Ֆելիքս Մակարյանի տանը:
Ազերիների կրակից վնասվել է Ֆ. Մակարյանի տան պատը, բակում գտնվող հացի փուռը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ