Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորների ընտրության ժամանակ

Հոկտեմբեր 07,2014 13:16

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում շուրջ 15 րոպե ուշացումով շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:

Նշենք, որ երեկ հարցազրույցին չէր ներկայացել թեկնածուներից ՀՀ դատախազությունը ներկայացնող Հակոբ Ղարախանյանը: Հանձնաժողովի աշխատակազմից զանգահարել էին պարոն Ղարախանյանին՝ պարզելու՝ նա ներկայանալու՞ է քննության, թե՝ ոչ: Սակայն նա պատասխանել է, որ հրաժարվում է մասնակցել հարցազրույցի փուլին:
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա» կազմակերպությունը մի շարք խախտումներ և հովանավորչության դրսևորումներ էր արձանագրել. մասնավորապես, որ ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի հավակնորդներ Արմեն Հարությունյանը, Նորա Կարապետյանը, Արայիկ Մելքումյանը փաստաթղթերը ներկայացրել են ժամկետից ուշ, բայց դրանք ընդունվել են:
Այս հարցին անդրադարձավ ՍԴ նախագահ, ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը. «Այդ հարցերին կանդրադառնանք արդյունքների ամփոփումից առաջ, կքննարկենք, թե ինչ իրավիճակ է եղել, հանգամանքները, այնուհետև կանցնենք արդյունքների ամփոփմանը»:

MIED_qnnutyun

Այս պահին հարցազրույցի փուլն է անցնում փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի անդամ էր, սակայն նախքան մրցույթին դիմելը դադարեցրել է իր անդամությունը: Aravot.am-ի հարցերին պարոն Գրիգորյանը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ չի ցանկանում մրցույթի գործընթացին որևէ կերպ գնահատական տալ, քանի որ ինքն այդ գործընթացի մեջ է:

Մինչ ՀՀ վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանի դահլիճում ընտրում էին ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորներին, դատարանի շենքի առաջ մի քաղաքացի դժգոհում էր դատական համակարգից ու իրավաբաններից՝ պատճառաբանելով, թե փաստաբան Գարիկ Պողոսյանը իրեն խաբել ու իրեն տված 3000 դոլարից 1000 դոլարը ետ չի վերադարձրել: Aravot.am-ի հետ զրույցում նա վրդովված նշեց. «Ես զզված եմ այս համակարգից, փող են լափում ու կաշառակերությամբ զբաղվում, օրական իրավաբանի թոշակը բարձրացնում են: Դատարան անունը, որ լսում եմ, այդ օրը հիվանդանում եմ: Արդեն վեցերորդ ամիսն է իմ հազար դոլարը չեն ուզում տալ: Ուր դիմում եմ, ասում են՝ դիմում գրի: Խայտառակ եմ անելու, եթե գումարս չտան, իրենք ու իրենց սերունդները փոշմանելու են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031