Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում ավլելու համար էլ «կոտրել» չկա. վստահեցնում է Սեյրան Օհանյանը

Սեպտեմբեր 18,2014 20:21

Aravot.am-ը այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ բանակից արդեն զորացրվածները պոտենցիալ զինակոչիկին պատմում են, թե ինչ չգրված օրենքներ կան բանակում, որ լողանալիս օճառը ձեռքից գցելու դեպքում չպետք է կռանալ ու վերցնել, որ չպետք է ավլել բանակում, տարբեր հրահանգների դեպքում ինչ պետք է պատասխանել, որ, այսպես ասած՝ «չկոտրվեն»: Այդ ամենը մի՞ֆ է, թե՞ իրականություն, կա՞ն նման օրենքներ բանակում:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց. «Հիմա բանակում նման բաներ չկան: Անցած դարաշրջանի երեւույթներ են»:

Հիշեցնենք, որ 2014-ը Սեյրան Օհանյանը հայտարարել է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Sargis says:

    Մեկ,երկու առաջարկ Հռիփսիմե Ջանփոլադյանին:Կցանկանայի,կամ` կառաջարկեի մյուս անգամ ՊՆ Սեյրան Օհանյանին հանդիպելիս հարցներ`բանակում կոռուպցիա կա,թե`ոչ,բանակում համապետական ընտրությունների ժամանակ ում հրամանով է բանակը գնում ընտրատարածք և ում պետք է ընտրի,արդյոք ռազմական բարձրագույն կրթություն ստացած զինվորականները ապահովվում են բնակարաններով և, հետևապես կարող են բնակարանով ապահովված նորմալ ընտանիք կազմել ,թե` ոչ:Կցանկանայի հարցադրումներս անպատասխան չմնային:

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Շնորհակալություն: Հնարավորության դեպքում ես այդ հարցերը կուղղեմ նախարարին, բայց, անկեղծ ասած, դա հնարավոր է շատ ուշ լինի: Մեր Ռուզան Մինասյանն առավել հաճախ է տեսնում Սեյրան Օհանյանին, Ձեր առաջարկությունն իրեն կփոխանցեմ:

  2. Sargis says:

    ՈՒղղում:Ներողություն եմ խնդրում:Մեկնաբանության տեքստում սխալմամբ Ջեբեջյան ազգանվան փոխարեն գրել եմ Ջանփոլադյան:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ճշմարտությունը մեկն է. այն է՝ ՀՀ բանակում դեռ գողական բարքեր են տիրում. գեներալները (de facto) նաև բիզնեսմեններ են. բանակի վերնախավը ՀՀԿ-ի կողմից է:

  4. Garegin says:

    Հարգարժան Սարգիս և Վարազ Սյունի այն, որ այդ թերություններն ու արատավոր երևույթները ինչպես մեր, այնպես էլ գրեթե բոլոր երկրների բանակներում կան, դա փաստ է, սակայն պետք չէ բազմաթիվ դրականների մեջ աղբ փնտրել: Ինչ վերաբերվում է հրամանով ընտրելուն, ապա եթե դա իրականում այդպես է, կասկածանքով եմ ասում, քանի որ գործընթացը լիովին վերահսկել գրեթե հնարավոր չէ, ապա որն է ավելի բարոյական, հրամանով ընտրելը, թե փողով ծախվելը: Ինչ վերաբերվում է նշված այլ արատավոր երևույթների, ապա պետք է հաշվի առնել, որ բանակը որպես մեր հասարակության մաս, իր վրա է կրում նաև այդ հասարակության թե դրական, թե բացասական գործոնները: Վերջում ավելացնեմ, որ ընդունելով Ձեր մտքերը, պարզապես ցավում, որ այդ արատավոր երևույթները կան:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Ոչ մի ժողովրդավարական երկրում գեներալը բիզնեսմեն չէ ու բանակը չի՛ ծառայում որևէ կուսակցության շահերին: Դեռ չեմ խոսում ՀՀ բանակի գողական բարքերի պատճառով սպանված/վիրավորված զինվորների մասին:

      Ասենք թե որոշ բանակներում էլ նման արատավոր բարքեր կան : Հետո՞: Դա «կարտ բլա՞նշ» է ՀՀ բանակի համար: Իսկ ՊՆ Ս.Օհանյանը (և Յ.Խաչատուրովը) վաղու՛ց պաշտոնից ազատված պիտի լինեին. հատկապես երբ ՊՆ Ս.Օհանյանը հրապարակայնորեն ասեց,որ ինքը «համակրում է ՀՀԿ-ին»:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930