Լրահոս
Օրվա լրահոսը

3 միլիոնանոց հայց «Առավոտի» դեմ

Սեպտեմբեր 15,2014 13:42

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում «Մ.Գեւորգյան» ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի:

Հայցվորը պահանջում է «Առավոտ» օրաթերթից 3 միլիոն դրամ՝ընկերության «գործարար համբավն արատավորող վիրավորանքի» եւ «ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտության» համար:

Նախնական դատական նիստը դատարանը նշանակել է դեկտեմբերի 5-ին, ժ.11.30-ին:
Հայցադիմումը դատարան է ընդունվել օգոստոսի 28-ին:

«Մ.Գեւորգյան» ՍՊ ընկերության տնօրեն Սոկրատ Գրիգորյանի ստորագրությամբ հայցադիմումը կազմում է 5 էջ:

Հայցվորը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին «Առավոտ» օրաթերթի առաջին էջում տպագրվել է «Գետնանցում-մոթել» վերնագրով հոդված, որում նշվել է «վերեւում Դանիել Վարուժանն է եղեգնյա գրչով երգում փառքեր, ներքեւում «Աֆինան» է իր «փառապանծ» պարով տղամարդկանց զվարճացնում, հետո մոթել ուղարկում», իսկ ապա 4-րդ էջում շարունակվում է ըստ հայցվորի հոդվածը «Գետնանցումը ՝ նաեւ մարմնավաճառների աշխատավայր» վերնագրով»:

Հայցվորի կարծիքով, հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորական, զրպարտչական արտահայտություններ, որոնք նվաստացրել են գիշերային «Աֆինա» ակումբի բարի համբավը:

Հայցվորն «Առավոտին» մեղադրում է նաեւ այն բանում, որ չի նշել տեղեկատվության աղբյուրը, ինչը, ըստ նրա՝ «նշանակում է, որ նա կրում է փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Առավոտը կարող է ինչ ինչ պատճառներով շրջանցել շատ բաներ, նաև ճակատագրական բաներ, բայց առավոտը երբեք սուտ, զրպարտիչ ոչինչ չի արել և չի անում:Եզակին է, որ հասուն է ավելի քան մամուլի մասին օրենքը:Ես` ոչ, բայց ազգովի պարտավոր եք սիրել ձեր լուսատու Առավոտը:

  2. dyadyur says:

    Հայաստանում տարօրինակ բաներ շատ են կատարվում.բայց որ գիշերային ակումբի սեփականաՏԵՐԸ ուզում է հանդես գալ ՀՐԵՇՏԱԿԻ դերում,դա արդեն,ինչպես ասում են ,,ни в какие ворота,,: Իսկ գուցե այդ ,,Աֆինան,, երիտասարդների ինտելեկտուալ զարգացման կենտրոն է? և ,,տերը,, այդ մասին, նախորոք, համապատասխան ,,կոմպետենտ,, մարմիններից տեղեկանք ունի? Բացառված չէ:

  3. Manvel says:

    Նախ սկսենք նրանից,որ Աֆինա գիշերային ակումբը Մ,Գեվորգյանին չի պատկանում այն տրված է վարձակալության այլ կազմակերպության և հայցի մեջ չկա նման բան, եթե Առավոտ օրաթերթը ցանկանա կարող է հրապարակել հայցը և հանրությունը կտեսնի իրականությունը:Եվ հերիք է սուտ բաներ գրեք:Իսկ մեկնաբանություն գրողները պետ է իմանան որ ոչ թե խնդիրը գիշերային ակումբներն են այլ տարածքները,որոնց վրա շատ աչքեր կան ուղղված:

  4. Manvel says:

    Մեկնաբանությունը ինչի համար եք հեռացնում՝ ամոթ է .

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930