Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախր ո՞վ է Լեւոն Զուրաբյանը, ինչի՞ն է ջարդրտել, ի՞նչ են արել, որ ջարդել են». Համլետ Հարությունյան

Սեպտեմբեր 12,2014 19:29

«Լեւոն Զուրաբյանն ասում է այն, ինչ ինքը երազում է: Ես այդ մարդու երազանքների հետ ի՞նչ գործ ունեմ»,- այսօր՝ սեպտեմբերի 12-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտնած այն կարծիքին, որ իշխանությունները գտնվում են մեծամասնությունն ամեն րոպե կորցնելու շեմին, եւ դրա պատճառով էլ գլխավոր հրամանատարը հրաման էր տվել, որ բոլորը գտնվեն իրենց «խրամատներում»:

Ըստ Համլետ Հարությունյանի, «Լեւոն Զուրաբյանը շատ լավ է հասկանում, թե նախագահը ինչ է ուզեցել ասի: Նախագահը ընդամենը կարգապահության կոչ է արել, որն այլաբանորեն է ձեւակերպել: Ասենք, Լեւոն Զուրաբյանը դա չի հասկանում, դո՞ւք էլ չեք հասկանում»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ որոշ ՀՀԿ-ականներ, չնայած Սերժ Սարգսյանի կարգապահական կոչին, այնուամենայնիվ, լքեցին «խրամատը»՝ նա պատասխանեց. «Բոլոր քվեարկությունների ժամանակ քվորումն ապահոված է: Իսկ նախագահը նկատի չի ունեցել դահլիճում նստելը: Դա կանոնակարգի կետ է, թե պատգամավորն ինչ իրավունք ունի եւ ինչ պարտականություններ: Պատգամավորը պարտադիր չէ, որ օրը 6 ժամ այնտեղ նստի: Նա կարող է գնալ իր  կաբինետ, այնտեղ ռադիոֆիկացված է, կարող է լսի, անհրաժեշտության դեպքում վերադառնա, մասնակցի քննարկումներին: Մեր ֆրակցիան շատ կարգապահ է Սերժ Սարգսյանի դիտողությունից հետո, ուղղակի դա շահարկվում է՝ իմանալով իրական ճշմարտությունը: Դրանո՞վ է մեծամասնությունը կորցնում  իշխանությունը: Եթե կարծում են, որ դրանով մեծամասնությունը կորցնում է իր իշխանությունը՝ չարաչար սխալվում են: Դա ուղղակի այդ մարդկանց ցանկությունն է, որը երբեք իրականություն չի դառնալու: Թող  մտածեն իրենց շարքերի կարգապահության մասին, իրենց կուսակցության կարգապահության մասին: Այդ «խրամատները» ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են լքել, որ այսօր հույսներն իրենցից կտրած՝ այս կամ այն կուսակցության լիդերին են ապավինում: ՀՀԿ-ն այսօր էլ ամենահզոր քաղաքական ուժն է, ամենակարգապահը եւ զուսպը»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր, որ վերջին քառօրյայի  ընթացքում ընդդիմությունը ջախջախել է ՀՀԿ-ին, համաձա՞յն եք դրա հետ՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ախր ո՞վ է Լեւոն Զուրաբյանը, որ ես պետք է պատասխանեմ: Ինչի՞ն է ջարդրտել, ի՞նչ են արել, որ ջարդել են: Այդ ո՞ր օրենքի նախագիծն է ընդդիմությունը տապալել, ընդամենը ելույթ էին ունենում, ստանում համարժեք պատասխան»:

Համլետ Հարությունյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք երբեք կարծիք չեն հայտնում, որ ՀԱԿ-ը փլուզվում է. «Որովհետեւ հսկաների համար այդ մանր-մունր կուսակցությունների քաղաքական գործունեությունը չի հետաքրքրում: Իրենք անընդհատ այս մասին են խոսում, մեր վախճանի մասին են խոսում, որը լիովին վերաբերվում է  իրենց: Մենք այդ խնդիրները չունենք: Փառք Աստծո, գնալով ՀՀԿ-ի շարքերը ստվարանում են: Դա հատկապես երեւում է տեղական մարմինների ընտրություններում: Ի վերջո, այս մեկը այս կասի, այն մեկը նա կասի, մեր տիպի երկրներում բոլորի պատասխանն ընտրություններն են տալիս: Այդ հարցում գիտեք ՀՀԿ-ի հաջողությունները, որը վկայում է իր հզորությամբ, իր լիդերին նվիրվածության մեջ: Գիտեք ինչ կա, նախանձը վատ բան է, էլի: Քաղաքական նախանձ էլ կա, մենակ մարդկայինը չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչ ուզում են ասեն, մնում եմ այն կարծիքին, որ եթե էս ազգի մեջ մի երկու տրամաբան գլուխ կա, մեկը`Լևոն Զուրաբյանն է:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930