Սյունիքի մարզպետի պաշտոնն այս պահին թափուր է: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրեց՝ կա՞ հավանականություն, որ Սուրիկ Խաչատրյանը նորից նշանակվի մարզպետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում էր կայացվել Վահե Հակոբյանին ազատել մարզպետի պաշտոնից եւ նշանակել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ չգիտեր էլ, որ Վահե Հակոբյանին տեղաշարժել են. «Սուրեն Խաչատրյանի գործունեության վերաբերյալ կարող եմ ասել, որ մեծ իմաստով Սյունիքի մարզում իր կառավարման ժամանակ ձեռքբերումներն ակնհայտ են: Այլ հարց է, որ շատ դեպքերում կարծիքներն իրարամերժ են կամ նույնիսկ կարծիքները տարբեր են նրա դերակատարմանը: Մեծ իմաստով, ես կարծում եմ, որ Սուրեն Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում: Մնացածը քաղաքական որոշում է, կտեսնենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դու էլ չես սպառվել`հհկ հանցագործների վճարովի սազանդարը լինելու հարցում…
Հարգարժան Անահիտ շատ դիպուկ է և տեղին, քաղաքական գործիչների այս անդեմ տեսակի շնորհիվ է, որ ՀՀ նախագահին թվում է, թէ իր վարած քաղաքականությունը ճիշտ է, իրավիճակին համահունչ, բխում է ժողովրդի շահերից ու հեռանկար ունի:
Մանկամիտ հայերի և շուռ տված պարսիկների երեսից սպառվել է մի երբեմնի երկիր Հայաստան:Զրոն միլիոնի բարդույթով է տառապում:
Սրանք արժանի չեն նույնիսկ մեկնաբանության։
ՈՒզում ես ինչ որ բան աել, բայց ինչ ասես, ուրեմն փաստորեն չի սպառվել:
Խոսրվ Հարությունյանին միայն մի հարց ունեմ, երբեմն գոնե թաքուն ժպտում եք, որպեսզի Ձեզ վատ չզգաք:
քանի դեռ փամփշտակալում փամփուշտ ունի իհարկե չի սպառվել…
Ասա այ Խոսրոֆ,2001թ.-ին Քրիստոսի գրպանները դատարկիր,հիմա էլ Սուրիկինես սկսել: