Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Սեպտեմբեր 04,2014 12:51

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը:

Դավիթ Վարդանյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:

«Պատիժը կրելու սկիզբը հաշվել 2013թ-ի հոկտեմբերի 13-ից, Դավիթ Վարդանյանի նկատմամբ կիրառել արտահիվանդանոցային հարկադիր բուժում թմրամոլությունից: Դատավճիռը կարող եք բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում», – նշված է դատավճռում:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանի պաշտպանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անկախ դատավճռի բովանդակությունից բողոքարկելու է այն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930