Ադրբեջանում հայտնված, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ոգելից խմիչքի հանդեպ հակում ունի:
Նա մոտ 10 օր առաջ է վերադարձել Ռուսաստանի Լիպեցկ քաղաքից, ուր բնակվում է նրա որդին: Ռուսաստանում Ս. Անանյանը տառապել է հալյուցինացիաներից: Գտնվելով որդու հետ նույն սենյակում, նա խնդրել է տղային դուռը ամառը փակել, որ սենյակ ներխուժողները իրեն դաժան չծեծեն:
Մոտ 10 օր առաջ Սարգիս Անանյանը Ռուսաստանից վերադարձել է Երեւան, մյուս տղայի մոտ, որի հետ,մեր տեղեկություններով, անհաճո զրույց է կայացել:
Այնուհետեւ Ս. Անանյանը վերադարձել է Նոյեմբերյան, սակայն հարազատները չեն իմացել, որ նա Ռուսաստանից եկել է: 5 օր առաջ նա հանդիպել է Նոյեմբերյանում բնակվող եղբորը, նրանից հաց խնդրել:
Կարդացեք նաև
Նշենք, որ Սարգիս Անանյանի կինը, որը մահացած է՝ ծնունդով Դովեղ գյուղից էր , Դովեղն էլ սահմանակից է ադրբեջանական Քեմեռլի գյուղին:
Հավելենք, որ Ս. Անանյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի եւ դժվարությամբ է քայլում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Նմանատիպ բաներ ասում էին նաև լուսահոգի Կարեն Պետրոսյանի մասին. կարծես թե դա է՞(ր) ամենակարևորը: Ամենաշատը հալյուցինացիներից տառապողը Հայաստան պետությունը չէ՞: