Լրահոս
Օրվա լրահոսը

Գետնանցումը՝ նաեւ մարմնավաճառների աշխատավայր

Օգոստոս 22,2014 14:30

Մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումն ամբողջությամբ զվարճանքի վայրի է վերածվել: Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի գետնանցումների տարածքները վարձակալությամբ է տալիս տնտեսվարողներին որոշակի ծառայություններ մատուցելու համար. օրինակ՝ խանութներ, արագ սննդի կետեր: Ճիշտ է, Հալաբյանի գետնանցումն էլ է ծառայություններ մատուցելու պայմանով վարձակալության տրվել, առեւտրի ու սպասարկման դաշտում է գործում, բայց այստեղ միանգամայն այլ ծառայություններ են մատուցվում:

Գետնանցումի տարածքը վարձակալած տնտեսվարողը սեքսապաթոլոգի, տնտեսագետի ու սրտացավ տղամարդու գիտելիքները հաջողությամբ օգտագործել է ի շահ իրեն եւ ի բարօրություն հաճախորդների: Գետնանցումում գործող անանուն «մոթելը» «Աֆինա» գիշերային ակումբից մի քանի քայլ այն կողմ է: Ակումբում մերկապարից «ոգեւորված» տղամարդիկ «Աֆինայից» ոտքները հանում են, գցում «մոթել»:
Գետնանցումում նաեւ «Համբույր» անունով բար-սրճարան է գործում. այս «Համբույրն» էլ երեւի այցեքարտն է «մոթելի»:

getnancum-motel-3 getnancum-motel-6 getnancum-motel-5 getnancum-motel-4 getnancum-motel-8

Զվարճանքի վայրի վերածված այս գետնանցումից շատ քաղաքացիներ են օգտվում, քանի որ այն բանուկ հատվածում է: Մեզ հետ զրուցած քաղաքացիները դժգոհեցին, որ հաճախ անհարմար դրության մեջ են հայտնվում գետնանցումից օգտվելիս. «Կնիկ, էրեխեքի հետ անցնում ենք տնքոցներ ենք լսում, էլ չասեմ թե ինչ տեսակի մարդիկ են գալիս էս «ստրիպտիզ-կլուբ»: Ամոթ էլ է, սենց տեղերում սենց օբյեկտ չի կարելի բացել: Լենինգրադյանի վրա կանգնողներն էլ են (նկատի ունի Լենինգրադյան փողոցի մարմնավաճառներին Ն. Բ.) իրանց կլիենտներով գալիս: «Շնանոց» ա դառել»:
«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանին հարցում էր ուղարկել՝ թե ո՞ր ընկերությանն է գետնանցումի տարածքը տրամադրվել, եւ ի՞նչ տեսակի գործունեության համար: Քաղաքապետարանից մեր հարցերին ըստ էության չպատասխանեցին, միայն տեղեկացրեցին՝ «Օրենքով չարգելված գործունեություն» իրականացնելու նպատակով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Աննա says:

    Գետնանցումը արդեն մի քանի տարի է այդ վիճակում է: Երեխաներին Թումանյանի այգի տանելիս դառնում ես մարդկային աղբի ականատես: Պետք է նման night club կոչվածը տեղափոխել մի ծայրամաս, գուցե պատկան մարմիններից մեկը մի օր ոտքով ստիպված լինի անցնել գետնանցումով և իր երեխայի ձեռքը բռնած……………………

  2. Manvel says:

    Երբ գետնանցումը աղբանոց էր ոչ ոք չկար որ մաքրեր և տեր կանգներ,բայց երբ մաքրվեց միանգամից հայտնվեցին սրտացավ մարդիկ ու սկսեցին մտածել անցումների մասին:Իսկ պատվիրված հոդվածներ և կեղծ սրտացավեր այս երկրում դեռ շատ կան,իսկ Աննային կասեմ մի բան գիշերվա 12 -ին ինչ գործ ունեք Թումանյան այգում են ել երեխաների հետ,որ էդքան նեղվել եք,թե Նելլին է ասել գրեք մեկնաբանություն որ ավելի պարզ երևավա որ պատվեր է կատարվել ւ անհիմն մեղադրանքներ ասվել մարդկանց մասին.Դե որ այդպես է ցույց տվեք մարդկանց,որ իրենք ասեն ու բողոքեն գետնանցումի վիճակից:

  3. Vazgen says:

    Այն ժամանակ երբ քաղաքի ոչ մի գետնանցում հնարավոր չէր անցնել մեր թաղամասի գետնանցումը միշտ եղել է մաքուր և լուսավոր և ես դեռ չեմ լսել որ ինչ որ բնակիչ բողոքի, ես անձամբ ամեն օր էլ իր կնոջ և երեխաների հետ անցնում եմ վերը նշված գետնանցումով և ոչ մի առտառոց դեպքի չեմ հանդիպում

  4. Gevorg says:

    Ուղղակի ամոթ է տեսնել թէ ինչով են զբաղված մեր լրագրողները, դա պարապության և անգործության արդյունք է, ուղակի չեք կարողանում ավելի լուրջ և հետաքրքիր նյութ գտնել ավելի հետաքրքիր հարցերով զբաղվել այդ իսկ պատճառով էլ ընկել տարակուսանքի մեջ և հրապարակում եք իրենից նյութ չներկայացնող տեղեկություններ, դուք էլ կարծում եք թե աշխատում եք, սա աշխատանք չէ հրապարակեք այնպիսի նյութեր և տվեք լուծումներ այնպիսի խնդիրներին որոնք իսկապես կբարելավվեն բնակչության կարգավիճակը

  5. Աննա says:

    Ես հոդվածագրին չեմ ճանաչում, այ իսկ Վազգեն և Գևորգը հաստատ նույն մարդն եք:
    Հա, մի քիչ էլ գրագետ գրեիք, լավ կլիներ….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031