«Դուք բոլորդ պիտի ընդունեք, որ դրա համար ժամանակ է պետք: Դուք մտածում եք, որ ասել եմ ստվերի դեմ պայքարելու ենք, կախարդական փայտիկը խփելու եմ, բոլորը գալու են ստվերի դա՞շտ»,-«Բազե-2014»-ի ընթացքում բազեականների հետ հանդիպմանը լրագրողների ջոկատից հարց հնչեց, թե արդյոք ՀՀ-ն նաև արդարության բացակայության պատճառով չե՞ն լքում, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ու հիշեց իր «մոտիկներին». «Եթե տեսնեն, որ մեր մոտիկները չեն գնում այդ քայլերին, գնում ստվերում են աշխատում, կասեն, թե այս կառավարության ղեկավարը ուղղակի դատարկ խոսում է: Մեր յուրաքանչյուր մոտիկ այդ բանը պիտի հասկանա, որ իրենց նման աշխատաոճով վտանգում են մեր արժանապատվությունն ու մեր խոսքի արժեքը»: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը առաջարկեց իրականությունից խոսել ու նշեց, թե շատ լրագրողներ փորձում են չեղած բանը մարդկանց վրա գրել, մարդկանց վարկաբեկել, այն դեպքում, երբ իրենք վարկաբեկված են: Ջավախքի մասնակիցներից մեկը մտահոգություն հայտնեց, թե ջավախահայերը ստիպված են գումար վճարել հայրենիք մուտք գործելու համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, թե այդ հարցը կքննարկի, հետո կպատասխանի ու շեշտեց. «Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի պիտի անեմ»:
Մասնակիցներից մեկին էլ հետաքրքրեց՝ մոտենում է սեպտեմբերի 1-ը ինչպե՞ս են կրակոցների ներքո սահմանամերձ գյուղերի երեխաները գնալու դպրոց, պարոն Աբրահամյանը շեշտեց, թե կրակոցները նվազել են ու ասաց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ խուսափենք հակամարտությունից: Բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը և սահմանները և հաղթելու ենք: Դա ապացուցվեց նաև Սոչիում՝ նախագահների հանդիպման ընթացքում: Մեր նախագահին այնքան դավոլնի տեսանք: Այդ վստահությունը նրանից է, որ նախագահը վստահ է մեր զինվորի ու բանակի վրա, ու բանակն ապացուցեց դա»:
Հովիկ Աբրահամյանը բազեականների հետ զրույցում հարցերին պատասխանելով, երբ օգտագործեց բարգավաճել բառը, ծիծաղեց ու նշեց, թե նկատի չուներ ԲՀԿ-ին: Այնուհետև նշեց, թե լրագրողներն իրենից նեղանալու «իրավունք չունեն» ու ասաց. «Ինչ հարց ուզում եք, տալիս եք, որտեղ ուզում եք, ձեր հարցերին պատասխանում եմ, չեմ ուզում ձեզ նեղացնել»:
Վայոց ձորի ջոկատից մեկն էլ նշեց, թե ինչպե՞ս է վարչապետն ակտիվացնելու երիտասարդությանը, Հովիկ Աբրահամյանը նշեց կադրային քաղաքականությունը ու անկեղծացավ. «Օրինակ՝ շատերը, նաև իմ մոտիկները ինձ մեղադրում են, թե ինչու եմ համաձայնել վարչապետ նշանակվել: Եթե նախարարը՝ պարոն Աշոտյանը վարչապետ նշանակվեր, իր համար մեկ քայլ առաջ էր, նորմալ է, որ Աշոտյանը կարող է գայթակղվել, բայց երբ ԱԺ նախագահն է համաձայնում վարչապետ նշանակվել, դա մեկ քայլ ներքև է Սահմանադրությամբ: Բայց ես չեմ գայթակղվել, ես գիտակցված եմ արել այդ ռիսկային քայլը հանուն մեր հայրենիքի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ժամանակի և տարածության մեջ չկողմնորոշվողները հաղթողի խաղաթղթերն են:Փուչիկը փչո:ղի դեմքին կպայթի: