Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Եթե Հայաստանին կվնասեն Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները, թող բողոքեն Մոսկվային»

Օգոստոս 17,2014 17:44

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի սահմանամերձ գյուղեր արձակած կրակոցներին, նշեց ,որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստեց այն բանին, որպեսզի սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։

«Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, ապա դա լավագույն միջոցն է խնդրին խաղաղ լուծում տալու։ Հենց այդ հանդիպումից հետո է, որ նվազել են սահմանին կրակոցները»,-նշեց պրն դեսպանը։

Պրն Հեֆերնը նաեւ Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանեց, թե ինչ հետեւանք կթողնեն ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները Հայաստանի վրա, ինչին դեսպանը պատասխանեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի կառավարության հետ այդ պատժամիջոցների վերաբերյալ. «Պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի, սակայն դրանք կարող են իրենց հետեւանքները թողնել Հայաստանի տնտեսության վրա, եթե դա Հայաստանին դուր չի գալիս, նրանք պետք է բողոքեն Մոսկվային»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031