Aravot.am-ի տեղեկություններով, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախատեսում է առաջիկայում աշխատանքից դուրս գալու դիմում գրի եւ մեկնի Մոսկվա՝ բիզնեսով զբաղվելու: Մեր տեղեկություններով նա այնտեղ իր սեփական բիզնես ունի:
«Բիզնես ունե՞մ, կարո՞ղ է ունեմ, բայց ես տեղյակ չեմ»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Օսիպյանը, աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ տեղեկությունը նա չհերքեց, միայն ասաց՝ «Հիմա ծառայության մեջ եմ, ներողություն, բայց հեռախոսը պետք է անջատեմ» ու անջատեց:
Ի դեպ, Նուբարաշենի բնակիչների հավաստմամբ, փոխոստիկանապետը իր սեփական մթերային խանութն ունի Նուբարաշենում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև