Քիչ առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել բավականին մեծ թվով ազատամարտիկների հետ եւ նրանց հետ մոտ 1 ժամ զրուցել սահմանային միջադեպերի եւ ազատամարտիկների հետ իրենց կապի ամրապնդման մասին:
Հանդիպմանը ներկա ազատամարտիկների փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ինքն ամեն ինչ անելու է, որ ամրապնդվի բանակ-ազատամարտիկ-հասարակություն կապը: Նախարարն ասել է՝ «Ես ձեռքիցս բաց չեմ թողնելու այդ կապը»:
Նախարարը նաեւ ասել է, որ այդ հանդիպումներն այսուհետեւ պարբերական բնույթ են կրելու: Ազատամարտիկներից մեկն առաջարկել է, որ հաջորդ հավաքն անցկացվի բացօթյա տարածքում՝ Ազատության հրապարակում՝ սեպտեմբերի 2-ին: Նախարարն ասել է, որ այդ օրը Արցախի անկախության օրն է, բայց չի մերժել ազատամարտիկին, ասել է, որ կքննարկի այդ հարցը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ