Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Բերձորից սահման՝ առաջնագիծ է մեկնել կամավորների առաջին հարյուրյակը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը որեւէ ձեւով չմեկնաբանեց այս տեղեկությունը, ասելով, որ այն հերքել կամ հաստատել կարող է միայն ԼՂՀ ՊԲ-ն: Ցավոք, պաշտպանության բանակի հետ կապ հաստատել առայժմ չհաջողվեց:
Այդուհանդերձ, «Առավոտի» բազմաթիվ աղբյուրներ հաստատեցին այս տեղեկությունը: Նշվում է, որ կամավորները մեկնել են մեր առաջնագծում ծառայող զինվորներին ոգեշնչելու, նրանց ցույց տալու համար, որ ժողովուրդն իրենց թիկունքին է, իրենք մենակ չեն: «Առանց այդ էլ մեր զինվորները շատ «դուխով» են, բայց մենք էլ ենք ուզում մեր կողմից իրենց «դուխ» տանք»,-այսպես բացատրեց մեր աղբյուրներից մեկը՝ կամավորների՝ սահմանային առաջնագիծ մեկնելու փաստը: Այդուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ հարկ եղած դեպքում զուտ հոգեբանական օգնության փոխարեն իրենք շատ ավելին կանեն. «Բայց առայժմ դրա կարիքը չկա, մեր բանակը շատ լավ ու շատ ճիշտ անում է այն, ինչ պետք է, տեղը տեղին պատասխանը տալիս է հարձակվողների»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Արուս Գալստյանի ֆեյսբուքյան էջից