Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ Սեւան չի հասնում

Օգոստոս 02,2014 10:00

Աշխարհի ամենատաք, ամենահանդարտ, ամենաանվտանգ, ամենաբարեբեր, ամենահամբերատար, ամենաչհասկացված, ամենաչքնաղ ջուրը: Ամենաշատ հայհոյված ջուրը, որի ափին այս եղանակին ամեն շաբաթավերջին հավաքվում է երկրում մնացած մարդկանց գրեթե կեսը: Ոտքը մեքենայից դնում են գետնին ու հայհոյում` քամուն, սառը ջրին, ֆանտաստիկ արեւին, ափի քարին ու հայհոյանքը բերանում՝ անցնում են մի կտոր հաց սարքելուն: Հետո մի հատ էլ հաց ուտելիս են հայհոյում` եզրահանգելով, որ` էսի էթալու տեղ չի, հետո` մի կտոր հացից ու մնացածից քանդուքարափ եղած, մտնում են ջուրը ու մի հատ էլ հենց էդտեղ` ջրի մեջ են ջրին հայհոյում:

Ախր, դուք Սեւանին ճանաչո՞ւմ եք, որ հայհոյում եք: Քարտեզի վրա չեք էլ գտնի էդ հրաշքը, եթե կապույտով չներկեն: Սեւանը թերակղզին չի, ինչին դուք կղզի եք ասում, ոչ էլ «Ֆլամինգոն»: Սեւանը ճամփեզրի երկնագույն «դոմիկի» մոտ, ձեռքերով կետադելֆինի չափ ձուկ ցույց տվող անլվա ծովագյուղցին չի, որ վայրենի համառությամբ պնդում է, թե իր հանցավոր ձկնգողությունը «առողջություն ա ծովին»: Սեւանը հինգ հազար դրամանոց, անզուգարան լողափի դիստրոֆիկ կազմվածքով նայողը չի, ում համայնքի կոյուղին առանց ֆիլտրվելու լիճն է լցվում, իսկ ինքը անկեղծորեն զարմանում է, թե. «Այ տա, իմալ են էտա oխմախ էրէվնցիք մտնում էսա մունդառ ջուրը»:

Ձեր իմացած Սեւանը երկու ուղղություն ունի` «Քյավառի կոմի» ու «տռասի կոմի»: Ձեզ չեն էլ ասել, որ էդ ձեր իմացած հիմնական հատվածներում ուղղակի հակացուցված է լողափնյա հանգիստը, որ այդտեղ ոչ միայն տհաճ է, այլ նաեւ շատ հաճախ մահացու վտանգավոր: Սեւանը, այո, ֆանտաստիկ լողափ էլ ունի` Արեգունու ու Սեւանի լեռնաշղթաներով պաշտպանված, անքամի, տաք ջրով ու սպիտակ ավազով, Աստվածային խաղաղությամբ, ուղղակի դա «տռասից» հեռու է: Ախր, դուք Մոթելից մինչեւ Շորժա ընկած ամբողջ տարածքին Շորժա եք ասում: Դուք ալարում եք անգամ Շորժա հասնել, էլ ուր մնաց՝ իմացած լինեք, որ դրանից էն կողմ Արտանիշ կա, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի… Դուք նման եք գոյություն չունեցող մի տոհմի, որի անդամները գերադասում են Ֆուգու ձկան հենց լյարդն ու աղիքներն ուտել:

Դուք չգիտեք, որ չի կարելի ձեր ամբողջ տարին արեւի երես չտեսած, բախտակավորված որովայնները մերկացնել ու ժամերով թրեւ գալ լեռնային արեւի բարկ ճառագայթների տակ ու պնդել, որ դա ձմռանը չհիվանդանալու լավագույն ձեւն է: Դուք չգիտեք, որ չի կարելի խորհրդային մաշված ջրային հեծանիվի վրա տասը հոգով բարձվել ու վայրենի ոռնոցներ արձակել, ուր մնաց՝ իմանաք, թե ինչ աստվածային հաճույք է Սեւանի աննման լռությունը լսելը: Դուք չգիտեք, որ ջրի մեջ պլաստիկ շիշ ու տոպրակ գցելը նման է նրան, որ ձեզ զոռով բենզին խմացնեն: Սեւանը ձեզ համար լրբերի հետ «լեւի գնալու» տեղ չի, ձեր մեկ շաբաթվա սննդի ռացիոնը մի քանի ժամում վայրենաբար լափելու տեղ չի, մեքենան այլանդակ քշելու ու ունեցածդ ամենատխմար երաժշտության դիսկը մինչեւ վերջ քոքելու տեղ չի, թաց լողազգեստով` պիտեկանտրոպային գանգուրները հպարտորեն ծածանելով, թերակղզու եկեղեցի մտնելու ու ձեզ դիտողություն անող Տեր Մինասին զկռտալով հակաճառելու տեղ չի:

Ախր, դուք ինչ գործ ունեք Սեւանում: Դուք այնքան բան չգիտեք Սեւանի մասին, որ ձեր մնացած օրերը չեն էլ հերիքի, որ իմանաք, սովորեք: Սովորեք գոնե Սեւանում Սեւանին չհայհոյել: Մի օր համբերությունը կհատնի, կուլ կտա բոլոր հայհոյողներիդ ու ձեր` խալաթով, կրծկալով ու լաթերով լողացող կանանց, այդ ամենը տեղը տեղին կբացատրի ձեզ եւ որպես ձեր հայհոյանքի պատասխան` ափ կթքի ձեզ:

ԱՂԱՍԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Սևանա լճի պես հրաշալի հոդված է, գրված է դիպուկ և պատկերավոր: Բովանդակությունը բխում է ոչ միայն Աղասու, այլև շատերիս սրտերից:
    Ընդամենը ցանկություն է պետք և Սևանը կարելի է այնպես պահել ու օգտագործել, որ լիճ այցելելիս մեր հոգիները վեհանան, մինչդեռ Սևանա լճի պահպանության թեման առայժմ մեր հերթական վերքերի թիվն է ավելացնում:

  2. Կարո Մելիքյան says:

    Բրավո! Ոչ միայն կոյուղին,այլ ՎԵՐԻՑ- վար բոլորին՝ֆիլտրվելը շատ կօգներ եւ Սեւանն էլ կշահեր։

  3. էէէէէ,խեղճ Սեւան…Բայց կարծում եմ այդ հայհոյանքները այնքան էլ Սեւանի հասցեին չեն,այլ նրանց,որ մի բուռ հաբրգածներին տվեցին Սեւանին իշխելու իրավունքը:Մեր օրերում ժողովրդի ձայնը որտեղ է զօրավոր,որ Սեւանի պարագայում լինի…Իհարկե,ընդունում եմ այն բոլոր կեղտ բարքերը,որ Տերը«շնորհել»է մեր ժողովրդին,որովհետեւ չտեսավ պատից կախ,առավ դրեց ճակտից կախ:Ինչու եմ սա ասու՞մ,որովհետեւ ամենօրյա հաց փնտրող մարդը չի կարող հասնել Սեւան ու վայելել,Սեւան են հասնում նույնպես մասամբ հաբռգածները,լավագույն դեպքում իր «բերանից կտրած»բարեկամը,որպեսզի իր«տուրիստին»տանի Սեւան,բայց համոզված եմ,սրանք կոռեկտ են:Որն է ելքը:Ետ վերցնել աղեքից Սեւանին «բռնաբարելու»իրավունքը եւ խստագույնս հանձնել պետության իրավասության ներքո,պայմանով,որ օրենքին հետեւողները իրենք լինեն օրինապահ…

  4. մոսո says:

    Սեւանը բնական հրաշք է, դրա համար էլ ամեն կողմից ոտնձգությունների ու կեղտոտ հարձակումների է ենթարկվում – – – – ինչպես անտեր-անպաշտպան մնացած գեղեցկուհի! Պիտի աներեւակայելի այլանդակել ու կեղտոտել այնքան, որ բոլորը զզվեն, այդ դեպքում երեւի հանգիստ կթողնեն: Մեր հավաքական պատկերն է այստեղ ցայտուն երեւում, ուրիշ ոչինչ:

  5. Մ․Բ․ says:

    I don’t want any more to go,to Sevan lake, I’m ‘out :(((

  6. Սեդա says:

    Ջաան, ինչ լավ հոդված էր………մեր Սևանը շաատ սիրուն աա……..գեղեցկուհի իսկական…ու ով ինչ ուզում ա ասի, բայց հեսա Սևան եմ գնալու 5 օրով:

  7. artdal says:

    ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ,ԻՍԿԸ ԻՄ ՍՐՏՈՎ;

  8. Արսեն says:

    Տոտալիտար պրոպագանդայի տիպիկ նմուշ եք «ստեղծագործել»,ԱՂԱՍԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ,… իր բոլոր ֆետիշներով, տաբուներով, մեծամտույամբ, սպառնալիքներով և մարդկանց ենթագիտակցական վախերը շահագործելով, շնորհավորում եմ ..)))..

  9. Ruben says:

    Վանը անտեր, Կապուտանը անտեր, Սեւանի հերթը հասավ…Քոչվորին ինչ, կամ «աչքը լույս»:

  10. ՀՀ քաղաքացի says:

    Ասում են խավարից բողոքելու փոխարեն` մեկ մոմ վառի…. Այս հոդվածով ոչ միայն մոմ չի վառվում ,այլ` խավարն է ավելանում…………..

  11. Զավեն says:

    Չեմ հասկանում ինչու ա հեղինակը հասնում ծայրահեղությունների:այնպիսի տպավոչություն է,որ նրան ամեն ինչ հունից հանում է,մասնավորապես հայ մարդը:Կղզի չի, թերակղզի ա,ֆլան ֆստանՃՃՃ:Աղասի,կղզի է, թերակղզի չի:որպես աշխարհագրական երևույթ,այո դու ճիշտ ես,բայց Սևանի կղզին դա մեր պատմության անբաժանելի կղզին է` փոքր,բայց իր պատմությունով լի կղզի:Գոյություն չունի Սևանի Թերակղզի հասկացողություն:Կղզի, կղզի, կղզի,լսում ես? կղզի:ՃՃՃ

  12. Spartak says:

    Գնացել է Սևան, ամբոխի մեջ իրեն լավ չի զգացել:Վայրկյան առաջ ուզեցել է տուն հասնել:Մարդը, երևի, խաղաղ կյանքի է սովոր:Մի քիչ էլ նեղված է եղել:Աչքին ամեն ոք ու ամեն ինչ ազդել է: Ու ծնվել է այս հրաշալի ակնարկը: Սևանը միշտ էլ այդպես է եղել՝ կոլորիտային, հետաքրքիր, հայավարի, բացսիրտ…Սևանում ինչ արվում է՝ օրիգինալ ու հետաքրքրական է:

  13. Գալուստ Ենոքյան says:

    Շնորհակալ եմ Աղասի, ինչպես Կարոն վերեվում է ասել, մեզ բոլորիս վէրից վար «ֆիլտրվելը» չէր խանգարի…դե ինչ, Սեվանը մի 45 տարի առաջ էլ նույնն էր , նույն հառաչանքով ու «ֆիլտրվելու» հույսով … բայց մենք, մենք բոլորս թերեվս մնացել ենք նույն կեղտաջրին արժանի…մի երկու շաբաթ 45 …երկու դասարանական ընկերներիս հետ հյուրնկալվում էինք դաընկերոջս մեծ մոր տանը Ծովագյուղում… կարծես ոչինչ չի փոխվել, ոչ Սեվանում, ոչ հատկապես մեր հոգիներում եվ ցավոք ոչ ել մեր երկրում…

    • Գալուստ Ենոքյան says:

      Ցավոք խորհրդային տարիներին ամեն ինչ «մերն» էր բայց իհարկե ոչ մեկս էլ ոչինչ մերը չէինք համարում, ոչ նույնիսկ Սեվանը… եվ ահա եկավ 1988 եվ վերջապես բոլորը ելան ոտքի եվ…«Ղարաբաղը մերն է» կարծես վերջապես ՄԵՐ ի «հասկացությունը», զգացումը «ֆիլտրվում» էր մարդկանց գիտակցության մեջ, բայց ցավոք եկավ 1996 ի ընտրությունները եվ մարդկանցից խլեցին այդ մենքի զգացումը…մինչեվ հիմա…

  14. ԱՐՄԵՆ says:

    Այո ոմանք էլի չհասկացան, որ Սևանը գանձ է ու վերջ: Ոչիլի անեկդոտի պես էլի կբերեն կհասցնեն ընտրություններին, չհասկանալով, որ…. ինչ ասեմ, հենց կարդում եմ արձագանքների գոնե մի մասը մտքումս ինչ ասես չեմ ասում ԱՆԴԱՏՈՂ քաղաքացիներին:

  15. Մարիամ says:

    Սեւանը ճամփեզրի երկնագույն «դոմիկի» մոտ, ձեռքերով կետադելֆինի չափ ձուկ ցույց տվող անլվա ծովագյուղցին չի, …..
    Լրագրողը ձեր նման քաղաքակիրթ բառապաշարով պետք է լինի, դուք միանգամայն իրավացի եք, ու Սևանը ձեր նման չափից շատ քաղաքակիրթների համար էլ չի:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Մարիամ, իսկ որ աստիճանի «կիրթ» մարդկանց համար է Սեվանը, այն որ փողոցի մայթին, կնէրէք, «խնչում» են հետո էլ ձեռքը տաբատի վրա մաքրում…

  16. Էդվարդ says:

    Պարսպապատ ու օր օրի ցամաքող Սևան, որի ջրերը ոռոգման անվան տակ, աշխատացնում են հէկ-երը:

  17. Լուսինե says:

    Ի՞նչ իրավունքով եք հարգելի լրագրող անձնական վիրավորանք հասցնում հացի խնդիր լուծող Ծովագյուղցուն, նրան անվանելով անլվա․․․ Լրագրողական էթիակայի սահմանը միգուցե պետք է չանցնե՞լ․․․․

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031